Tuesday, May 7, 2024
ՀայտարարություններՆորություններ

DispruptHR համաշխարհային հաջողված շարժումը մեկնարկեց Երեւանում

Մայիսի 26-ին Կամար բիզնես կենտրոնում մեկնարկեց DispruptHR Yerevan շարժումը, որը մեծ
տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր եւ 155-ից ավել քաղաք: Միջոցառման
շրջանակներում տարբեր ընկերությունների 8 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի
քան 150 ունկնդիրների։ Յուրօրինակ ձեւաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա
առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել եւ մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու
շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ եւ վստահ առաջ են
շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:
DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում եւ իրականացնում է Cascade People & Business ընկերությունը:
Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը եւ Արմենիա Վայն
ընկերությունը։
«Քանի որ Cascade People & Business-ի վարած քաղաքականության հենակետերից են մարդկային
ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը եւ կարեւորումը, մեզ համար
տրամաբանական քայլ է աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը
Հայաստանի բիզնես համայնքին։ DisruptHR-ը ապագայի մասին է եւ միտում ունի զինել էներգիայով եւ նոր
մտքերով ապագա կառավարիչներին» – իր խոսքում շեշտադրել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի
նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։
«Ուրախ ենք նման հետաքրքիր եւ յուրահատուկ ձեւաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող
DistruptHR նախագծի մասնակիցը դառնալու համար: Միջոցառումը լավ հնարավորություն է խոսելու եւ
կիսվելու առկա խնդիրներով եւ մարտահրավերներով, որոնց ամեն օր առնչվում են մարդկային
ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետները: Ակնհայտ է, որ ՄՌԿ եւ բիզնեսի կապը
գնալով ավելի է ամրապնդվում ու զարգանում, իսկ մարդակենտրոն կառավարումը դառնում է
անհրաժեշտություն», – իր խոսքում նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման
դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը: Նրա խոսքերով` ՄՌԿ հմտությունները, ունակություններն ու սպասելիքներն անընդմեջ փոխվում են, ինչը վերափոխման, անձնային աճի եւ
զարգացման նոր փուլ է ողջ ոլորտի եւ յուրաքանչյուր մասնագետի համար:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Cascade People & Business-ին` DisruptHR շարժմանը
միանալու հնարավորության համար: Սա հիանալի խթանիչ գործիք է HR ոլորտում հետագա
բարեփոխումների իրականացման համար: Որպես անցյալն ու ներկան, ազգային ավանդույթներն ու
նորագույն տեխնոլոգիաները միահյուսող ընկերություն՝ «Արմենիա Վայն» գինեգործարանը մեծ
կարեւորություն է տալիս ազգային, մշակութային արժեքների պահպանմանը եւ զարգացմանը:
Պատմության վերհանման ու մասսայականացման կարեւորությունը գիտակցելով` անհրաժեշտ է
որդեգրել նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն, ոչ միայն աշխատակիցների զարգացմանն ու
մոտիվացիայի բարձրացմանը, այլ նաեւ ներկայիս բարդ իրավիճակում կունենան ազգապահպան
նշանակություն» – ասում է Արմենիա Վայն ընկերության մարդկային ռեսուրսների եւ կազմակերպական
զարգացման տնօրեն Մարիաննա Մնացականյանը։
Միջոցառման տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում: Այսպիսով, DispruptHR-ը ընձեռում է
ձեր ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու եւս մեկ հնարավորություն: DispruptHR
Yerevan միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդիվ կտեղեկացնենք մյուս միջոցառումների
մասին :

Leave a Reply

x Close

Like Us On Facebook