Արդյոք պատրա՞ստ են ձեր երեխաները դպրոցին
Սկսվեց նոր ուսումնական տարին. անշուշտ արդեն պատրաստել եք երեխաների գրենական պիտույքները և հագուստը, որոնք, իհարկե, մեծ դեր են խաղում տարին լիարժեք սկսելու հարցում, սակայն շատ կարևոր է նաև երեխայի առողջական վիճակը: Ձեզ ենք ներկայացնում մասնագետների կողմից մշակված ցանկ, որի լիարժեք իրականացումը խրախուսվում է:
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
Ըստ ԱՆ պահանջների՝ երեխաները պետք է ստանան տարիքային բոլոր պատվաստումները հետագա բարդություններից խուսափելու համար:
ԱՅՑ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԻՆ
Ատամների առողջական վիճակը պարբերաբար ստուգելը մանկական տարիքում կօգնի խուսափել վաղաժամ խնդիրներից: Հիշեցրեք երեխաներին լվանալ ատամները օրական 2 անգամ:
ԱՅՑ ԱԿՆԱԲՈՒՅԺԻՆ
Տեսողության պահպամումը առաջնային խնդիր է բոլորի համար: Տարեկան մեկանգամյա տեսողության ստուգումը կօգնի ժամանակին գտնել և լուծել խնդիրը:
ՔՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Ամռանը շատ երեխաների մոտ խախտվում է քնի ռեժիմը, ինչը վերականգնելը բավականին բարդանում է: Այնուամենայնիվ վերադառնալ հին ռեժիմին անհրաժեշտ է: Հիշեք՝ պետք է անջատել սարքավորումները քնելուց առնվազն մեկ ժամ առաջ, ինչը ավելի խաղաղ քուն կապահովի:
Խոսեք և քննարկեք երեխաների հետ իրենց անհանգստությունների և վախերի մասին: Շատ երեխաներ խուսափում են դպրոցից՝ ունենալով ներքին բարդույթներ, որոնց հաղթահարման կարևորագույն փաստը դրանց բացահայտումն է:
Մաղթում ենք առողջ և նոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
Նյութի աղբյուրը՝ astghikmc.am