Երևանի ԱԱ պահպանման օղակում անվճար իրականացվում է Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում
Երևանի առողջության առաջնային պահպանման օղակում անվճար իրականացվում է Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում
Առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար թեստավորում, որը իրականացվում է ԱՆԱՆՈՒՆ, ԱՆՎՃԱՐ, ՀԱՍԱՆԵԼԻ և ԱՐԱԳ:
Թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաներում՝
Թիվ 22 պոլիկլինիկա
Թիվ 12 պոլիկլինիկա
Թիվ 19 պոլիկլինիկա
Թիվ 13 պոլիկլինիկա
Նոր Արեշ պոլիկլինիկա
Թիվ 4 պոլիկլինիկա
Թիվ 5 պոլիկլինիկա
Թիվ 8 պոլիկլինիկա
Կարմիր Բլուր պոլիկլինիկա
Թիվ 15 պոլիկլինիկա
Թիվ 17 պոլիկլինիկա
Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա
Նոր Արաբկիր պոլիկլինիկա
Արշակունյաց պոլիկլինիկա
Սարի թաղ պոլիկլինիկա
ՍԳԼ պոլիկլինիկա
Թիվ 1 պոլիկլինիկա
Թիվ 20 պոլիկլինիկա
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա
Թիվ 16 պոլիկլինիկա
Հ.Գ. Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ (այն հասանելի է ԱԱԻ-ի հարթակում՝ http://online-edu.am):
Ծրագիրը գործարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում: