Կրծքի կաթի փոխարինիչներ
Լավագույն սնունդը նորածնի համար՝ դա մայրական կաթն է ։ Երբ հնարավոր չի լինում երեխային կերակրել կրծքով, եթե կան հակացուցումներ մոր կամ երեխայի կողմից, կամ կրծքի կաթը չի բավականացնոմ երեխայի նորմալ աճին, անհրաժեշտ է լինում լրացնել երեխայի սննդակարգը մայրական կաթի փոխարինիչներով։ Արհեստական սնուցման ֆորմուլան պատրաստվում է կովի կաթի կամ ուրիշ կենդանու, բույսերի հիման վրա և իր բաղադրությամբ մոտեցված և մայրական կաթին։
Արհեստական կերերը լինում են՝
- Ադապտացված /մոտեցված կրծքի կաթին/
- Ոչ ադապտացված
- Քաղցրահամ
- Թթվային
- Ջրիկ
- Չոր
- 1ին կիսամյակի համար
- Անհաս երեխաների համար
- Խառնուրդներ առողջ երեխաների համար
- Կանխարգելիչ
- Բուժական կանխարգելիչ
- Բուժական
Արհեստական խառնուրդների մոտեցումը կրծքի կաթին կատարվում է բոլոր բաղադրիչ՝ սպիտակուցներով, ճարպեորվ, ածխաջրածիններով, վիրտամիններով, միներալ բաղադրիչներով։
Հաշվի առնելով 6 ամսեկանից մեծ երեխաների սննդանյութերի աճող պահանջները, նրանց համար նախատեսվում են ՛՛ շարունակվող՛՛ խառնուրդներ, որոնք ունեն ավելի բարձր էներգետիկ արժեք, պարունակում են սպիտակուցի, երկաթի, ցինկի և այլ էլեմենտների ավելի բարձր քանակ։ Երեխային տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը հաշվարկվում է ծավալային և կալորիական եղանակներով։
Օրինակ՝ 5 ամս երեխան 6100 գ քաշով պետք է ստանա 6100/7 մլ կաթ, այսինքն 870 մլ օրվա ընթացքում։
Յուրաքանչյուր կերակրման ժամանակ երեխան պետք է ստանա՝
- Առաջին ամսվա վերջում 90-100 մլ
- 2-րդ ամսվա վերջում՝ 120-130մլ
- 3-րդ ամսվա վերջում ՝ 150-175 մլ
- 6 ամս-ից 180-200մլ
Մանկանը տրվող կաթնախառնուրդի օրական ծավալը չպետք է մեկ լիտրից ավել լինի։ Հաշվարկած քանակն ունի միայն կողմնորոշիչ նշանակություն, և եթե երեխան մի փոքր ավել կամ պակաս քանակությամբ կաթնախառնուրդ է պահանջում, ապա պետք է առաջնորդվել նրա ախորժակով։