Շագանակագեղձի քաղցկեղ. կանխարգելում և բուժում
Այս քաղցկեղն ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, և երկրորդ տեղում է բոլոր տեսակի քաղցկեղների շարքում: Սովորաբար այն դանդաղ և սկզբնական շրջանում անախտանիշ զարգացող է: Հիվանդության վաղ ախտորոշումը հիվանդության բուժման ավելի մեծ հավանականության գրավականն է:
Ախտանիշներ
Կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները`
- դժվարամիզություն, հաճախամիզություն, արյունամիզություն
- կոնքի հատվածում անհարմարավետության զգացում
- էրեկտիլ խանգարումներ
Ռիսկի գործոններն են
- տարիքը
- ժառանգականությունը
- գիրությունը
Զարգացման փուլերը 4-ն են`
- 1-ին փուլ
գոյացությունը չի շոշափվում մատնային քննության ժամանակ և այն պատահականորեն հայտնաբերվում է շագանակագեղձի գերաճի ներմիզուկային մասնատման ժամանակ:
- 2-րդ փուլ
Քաղցկեղը շոշափվում է մատնային քննության ժամանակ, քաղցկեղի տարածման նշաններ չկան, ՊՍԱ-ն բարձր է, և այն ախտորոշվում է բիոպսիայի միջոցով:
- 3-րդ փուլ
Քաղցկեղն ախտահարում է հարևան օրգանները:
- 4-րդ փուլ
Քաղցկեղն ախտահարում է լիմֆատիկ հանգույցները և այլ հեռավոր օրգաններ:
Կանխարգելումը
- Առողջ սննդակարգի և կենսակերպի պահպանումը կարևոր է առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման գործում:
- Նորմալ քաշի պահպանում
- Սկրինինգ հետազոտությունների անցկացում, որի նպատակն է քաղցկեղի հայտնաբերումը վաղ շրջանում:Ս կրինինգայի հետազոտության ժամանակ կասկածելի երևույթների առկայության դեպքում կատարում են հիստոլոգիական հետազոտություն, որոնք են`
շագանակագեղի սպեցիֆիկ անտիգեն (prostate specific antigen (PSA)
ուղիղաղիքային մատնային քննություն (digital rectal examination):
Աղբյուրը՝ http://astghikmc.am/hy/shakanakageghdzi-qaghckegh/