«Վարդանանցի» համակարգչային շերտագրման սարքի գործարկումը Սևանի ԲԿ-ում՝ վաղը
«Վարդանանցի» համակարգչային շերտագրման սարքի գործարկումը Սևանի ԲԿ-ում՝ վաղը
📣📣📣 Արդեն հաշված ժամեր անց՝ վաղը, Սևանի նորակառույց բժշկական կենտրոնում հանդիսավորությամբ կազդարարվի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ճապոնական արտադրության ժամանակակից համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) սարքի գործարկումը։ 📣📣Մեր մասնագետները վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում։
‼️Ամփոփենք. ի՞նչ կտա Գեղարքունիքի մարզում «Վարդանանցի» ներկայացուցչության ստեղծումը⬇️⬇️
🔵 մարզում նախկինում անհասանելի ճշգրիտ հետազոտությունները մարդիկ կստանան տեղում, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից
🔵 հետազոտությունների որակի նկատմամբ կրկնակի հսկողություն կսահմանվի մեծ ճանաչում ունեցող «Flatworld Solutions» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում
🔵 սարքի շահագործումից ստացված հասույթի որոշակի մասը «Վարդանանցը» կտրամադրի մարզի բժշկական կազմակերպությունների զարգացմանը՝ սարքավորումների ձեռք բերմանը, բժշկական անձնակազմի ուսուցմանը և նյութական խրախուսմանը
🔵 կանանց գարնանային մեկամսյակի կապակցությամբ մարտի 18-ից ապրիլի 7-ին կանանց համար համակարգչային շերտագրման հետազոտությունը կզեղչվի 25%-ով
🔵 Ծառայությունը երկուշաբթիից ուրբաթ օրերին կիրականացվի ժամը 9։00-ից 17։00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կսահմանվեն շարունակական հերթապահություններ։
#ՎարդանանցՆԲԿ
#Ձեր_առողջության_երաշխավորը
#արդեն_մարզում
☎️ +374 (10) 59 21 00, +374 (44) 15 75
📫 ՀՀ Գեղաքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 169