Friday, April 26, 2024
Նորություններ

Կանադան կհրաժարվի հաշմանդամություն ունեցող ներգաղթյալներին մերժելու քաղաքականությունից

Ներգաղթյալների համար ընթացիկ բժշկական կանոնները վատ են անդրադառնում Կանադայի արժեքների վրա եւ պետք է բարեփոխվեն: Այս մասին հայտարարել է Կանադայի ներգաղթի նախարար Ահմեդ Հուսենը։

Վերջինս նշել է, որ այս փոփոխությունը անհրաժեշտ է եւ ուշացած։ Նախարարի խոսքով՝ Կանադայի ներկայիս քաղաքականությունը, ըստ երեւույթին, հրաժարվելն է այն ներգաղթյալներից, ովքեր առողջապահական եւ սոցիալական ծառայությունների չափազանց մեծ կարիք ունեն:

Խոսքը Կանադայի Ներգաղթի եւ փախստականների պաշտպանության ակտի 38-1C բաժնի մասին է։ Այն սահմանում է, որ չափազանց մեծ կարիք ունի այն մարդը, ում համար ակնկալվող ծախսերը, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն Կանադայի մեկ շնչի հաշվով առողջապահական եւ սոցիալական ծառայությունների միջին ծախսերը վերջին բժշկական գնահատականին անմիջապես հաջորդող 5 տարիների ընթացքում։

2017 թ.-ի տվյալներով՝ ներգաղթյալի համար պահանջվող առավելագույն ծախսի շեմը պետք է լինի տարեկան 6,655 դոլար, կամ 5 տարվա ընթացքում `33,275 դոլար:

Հուսենը նշել է, որ իր՝ Ներգաղթի, փախստականների եւ Կանադայի քաղաքացիության հարցերով զբաղվող բաժինը արդեն ձեռնամուխ է եղել 2016 թվականի քաղաքականության փոփոխությանը։ Հաշվի է առնվել Կանադայի նահանգային եւ տարածքային կառավարությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող  փաստաբանների հետ ունեցած քննարկումներն ու ներկայիս իրադրությունը։

Քննարկվել են մի շարք պոտենցիալ փոփոխություններ՝ ներառյալ ծախսերի շեմի ճշգրտումները եւ խմբերի փոփոխությունները, որոնք ազատված են դրույթից:

Նա ընդգծել է, սակայն, որ ներկայումս յուրաքանչյուր դիմումատուից պահանջվում է բժշկական հետազոտություն Կանադայում  ներգաղթի արտոնագրի համար:

Նյութի աղբյուրը՝ http://noranor.ca

Leave a Reply

x Close

Like Us On Facebook