Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սերմնասպաններ /սպերմիցիդներ/ կանանց կողմից օգտագործվող հղիությունը կանխելու միջոցներ են

Սերմնասպանները կանանց կողմից օգտագործվող հղիությունը կանխելու միջոցներ են, որոնք լինում են մոմիկների, հեշտոցային հաբերի, կրեմների կամ փուրփուրների տեսքով: Դրանք  տեղադրվում են հեշտոցի մեջ` սեռական հարաբերությունից առաջ:

Ինչպես են ներգործում սերմնասպան միջոցները

Սերմնասպանները կանխում են հղիությունը` ստեղծելով քիմիական պատնեշ, որը  կամ սպանում  է սերմաբջիջները  կամ դարձնում է նրանց ոչ ակտիվ, ինչի հետևանքով  սերմաբջիջներն այլևս ի վիճակի չեն լինում թափանցնելու արգանդի պարանոցով դեպի արգանդ, արգանդափողեր և բեղմնավորելու ձվաբջիջը:

Ինչպես են օգտագործում սերմնասպան միջոցները

Սերմնասպանները տեղադրվում են  հեշտոցում ` սեռական հարաբերությունից 15 րոպե  առաջ: Շատ սերմնասպաններ արդյունավետ են մոտավորապես  մեկ ժամվա ընթացքում: Եթե  այդ մեկը ժամը լրացել է, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունցել, ապա պետք է տեղադրվի սերմնասպան միջոցի նոր դեղաչափ: Յուրաքանչյուր հարաբերությունից առաջ պետք է տեղադրվի սերմմնասպան միջոցի նոր դեղաչափ:

Սերմնասպան միջոցները հարմար են հատկապես այն դեպքում, եթե սեռական հարաբերությունները հաճախ չեն կամ տեղի են ունենում երկար ընդմիջումով:

Որոնք են սերմնասպան միջոցների առավելությունները

  • Դեղատներում վաճառվում են առանց բժշկի նշանակման:
  • Չեն թափանցում արյան մեջ և կարող են կիրառվել կրծքով կերակրելիս:
  • Չեն ազդում արյան մակարդելիության վրա և կարող են կիրառել առանց որևէ խնդիրների` այլ հիվանդությունների առկայության  դեպքում:

Որենք են սերմնասպան միջոցների թերությունները

  •  Սերմնասպաններն առանձին գործածելու դեպքում շատ արդյունավետ չեն այլ բեղմնականխիչ միջոցների համեմատությամբ: Դրանց արդյունավետությունը կազմում է մոտ 71-82%:
  • Որոշ անձանց մոտ սերմնասպանները կարող են առաջացնել մաշկի, լորձաթաղանթների գրգռում և քոր:
  • Կարող են առաջացնել փոքր խոցեր հեշտոցի լորձաթաղանթի վրա, ինչը մեծացնում է սեռավարակների, մասնավորապես, ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը:

Ապրեք առողջ…
Պատրաստեց` http://aroxjblog.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook