Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁ

 

Վահանաձև  գեղձը  ոչ  մեծ, հորմոններ արտադրող  օրգան է, որը  գտնվում  է պարանոցի առաջնային մասում: Գեղձն արտադրում է  2 կարևոր հորմոն` թիրոքսին  (Т4) և տրիյոդթիրոնին  (Т3), որոնք կարգավորում են  ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սրտանոթային  համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, հոգեկան ու սեռական գործունեությանը: Նույնիսկ ավելին` մարդու կյանքը, սովորությունները, խառնվածքը. Այս  ամենը կախված է օրգանիզմում մշակվող հորմոններից:

Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուցընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։

 Որպեսզի բարելավեք վահանաձև գեղձի աշղատանքը  անհրաժեշտ է սիստեմատիկաբար օգտագործել  գեղձը սնուցել օգտակար սննդանյութեր`

      3-4 հատ ընկույզի միջուկը  լավ մանրացնել ավելացնել 1 ճաշի գդալ մեղր,ուտել  

  վաղ առավոտյան: Օգտագործել 1-2շաբաթ:

     Լավ լվանալ  2 կիտրոն,անցկացնել մանր քերիչով, վրան ավելացնել հավասար քանակության մեղր: Օգտագործել ամոն օր: Օրը 3 անգամ,  1 ճաշի գդալ  ուտելուց  առաջ :

Ծովային կաղամբը,արքայանարինջը ,սոխը  իրենց  մեջ պարունակում են  յոդ և վիտամիններ, որոնք անրաժեշտ են վահանաձև գեղձի առողջուրյան համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook