Sunday, May 5, 2024
Նորություններ

Աբովյանում վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 21-ին, ժամը 04.40-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Սերգեյ Փաշայանը հիվանդանոցում մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook