Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ախտանշաններ, որոնք վկայում են օմեգա-3 դեֆիցիտի մասին

Մերիլենդի համալսարանի  մասնագետների կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուները  նվազեցնում են բորբոքումներն ու կարող են կրճատել քրոնիկ մի շարք հիվանդությունների՝ սրտի, քաղցկեղի և արթրիտի    առաջացման հավանականությունը:

Օմեգա -3  ճարպաթթունները համարվում են   ճանաչողական ու վարքային   ունակությունների ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչ:
Օմեգա-3 ճարպաթթուները կարևոր նշանակություն ունեն մարդու օրգանիզմի զարգացման ու ֆունկցոնալության համար:
Տարբերվում են 2 տեսակի Օմեգա-3 ճարպաթթուներ՝ DHA  և  EPA ՝  որը հիմնականում առկա է ձկան որոշ տեսակների մեջ և АЛК(Ալֆա լինոլենաթթու), որը հիմնականում  առկա է տարբեր բուսական աղբյուրների մեջ:
Օմեգա-3 դեֆիցիտի ախտանշանները կարող են տարբեր լինել, Ձեզ ենք ներկայացնում ամենաակնհայտները.
1. Դեպրեսիա
Հետազոտողները բացահայտել են, որ այն երկրների բնակիչները, որտեղ մթերքները հարուստ են Օմեգա-3-ով ավելի քիչ են հակված դեպրեսիայի: Պատճառը հանդիսանում է այն փաստը, որ Օմեգա-3-ը բավականին բարձր է կոնցենտրացվում ուղեղում և կարգավորում է ուղեղի նյարդային գործունեուոթյունը: Բացի այդ, այդ ճարպաթթուն հանդիսանում է ուղեղի նեյրոմեդիատոր սերոտոնինի անհրաժեշտ բաղադրիչը, որը հանդիսանում է  տրամադրության յուրովի կարգավորիչ միջոց:
2. Բորբոքումներ և արթրիտ
Նոր հետազոտությունները ապացուցել են, որ օմեգա-3-ը պարունակում է հակաբորբոքային հատկություներ: Ամերիկյան առողջապահության  ինստիտուտի կողմից իրականացված  հետազոտություներին մասնակցել են 125 կամավորներ, որոնք ամեն օր ընդունել են օմեգա-3:  75 օր օգտագործելուց հետո մասնակիցներից 60%-ի մոտ նկատվել են հոդային ցավերի  զգալի կրճատում:
3. Քաշի ավելացում
Օմեգա-3-ը նպաստում է  բջիջների նյութափոխանակության ու   ակտիվության բարձրացմանը: Սննդակարգում օմեգա 3-ի դեֆիցիտը  կարող է նվազեցնել նյութափոխանակությունն ու ավելացնել քաշը: Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդ ամենից, հարկավոր է ապահովել օմեգա 3-ի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմում:

4. Սրտի հիվանդություններ11
Հարվարդի հանրային առողջության դպրոցի մասնագետների կողմից կատարված հետազտությունները ցույց են տվել, որ  սրտի հիվանդություններից մահացող մարդկանց 40 %-ի մոտ առկա է եղել «վատ»
խոլեստերինի բարձր մակարդակ: Օմեգա 3 ճարպաթթուները արդյունավետ կերպով իջեցնում են օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, օմեգա 3-ն օգնում է նվազեցնել օրգանիզմի բորբոքային պրոցեսները, իջեցնել զարկերակային ճնշումը, նվազեցնել արյան մակարդումը: Իսկ դրանք այն 3 հիմնական կարևոր գործոներն են, որոնք կարող են նվազեցնել սրտային հիվանդությունների, այդ թվում նաև սրտի հիվանդության առաջացման հավանականությունը:

5. Ուսուցման հետ կապված դժվարություններ

Օմեգա 3-ը նպաստում է նեյրոնների նորմալ ֆունկցոնալությանը: Այդ ճարպաթթունների դեֆեցիտի դեպքում, ուղեղին  և նյարդային բջիջներին շրջապատող քիմիական նյութերը  ճնշում են նեյրոնների գործունեությունը, որն էլ և կարող է հանգեցնել ուսման մեջ դժվարությունների և նոր ինֆորմացիայի մտապահման հետ կապված խնդիրների առաջացման:
6. Անառողջ մաշկի գույն
Օմեգա 3-ը թույլ է տալիս մաշկին կլանել օգտակար նյութերն ու արտանետել մթերքների մնացորդները, որոնք վնասակար են օրգանիզմի համար:
7. Հիիշողության կորուստ
Մասնագետները իրականացրել են հետազոտություն,  որին  մասնակցել են   55 և ավելի բարձր տարիքում գտնվող  և հիշողության կորստով տառապող  մարդիկ: Մասնակիցներին բաժանել են 2  խմբի: 1-ին խումբը 6 ամիս շարունակ ընդունել է օմեգա 3 ճարպաթթու, իսկ մյուսը՝ պլացեբո: Արդյունքում 1-ին խմբի մասնակիցների մոտ դրական արդյունքը 2 անգամ ավելի բարձր է եղել քան 2-րդ խմբի մասնակիցների մոտ:
8. Իմունային համակարգ
Օմեգա 3-ի օգտագործումը զգալիորեն բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Օմեգա 3 ճարպաթթուները արտազատում են ֆոսֆոլիպիդներ, որոնք  հանդիսանում են էյկոզանոիդների՝ (հորմոնանման նյութ, որը ատադրվում է բջիջներում և  նրանց որոշ մասը կարևոր դեր են կատարում իմունային համակարգի ամրապնդման  գործընթացում, մասնավորապես կանխում են թրոմբների ձևավորումն ու թուլացնում են ցավը )  գործունեության համար անհրաժեշտ կառուցողական բլոկ: Առանց օմեգա 3-ի լիարժեք օգտագործման  մարդիկ ավելի հակված են լինում հիվանդանալու , քան որ այդ դեպքում մարդու օրգանիզմը չի արտադրում բավարար քանակությամբ էյկոզանոիդներ:Plant-based and animal sources of Omega-3 acids
Ձուկն ու ձկան յուղը հանդիսանում են օմեգա 3-ի լավագույն աղբյուրը: Սաղմոնը, սկումբրիան պարունակում են DHA  և EPA Омега-3-ների բարձր պարունակություն:
Բուսական մթերքները, այդ թվում նաև կտավատի սերմը, կանաչին, լոբին, կաղամբը  ևս հանդիսանում են հիանալի աղբյուր:

Օմեգա 3 պարունակում են կտավատի յուղը, բռոկկոլին, չինական կաղամբը, բրյուսելյան կաղամբը, սպանախը,  դդումը, գունավոր կաղամբը , եղեսպակի սերմերը,  կանեփի  յուղ և այլն:

Աղբյուրը՝  www.powerofpositivity.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook