Monday, May 6, 2024
ՆորություններԺամանց

Վարդաթուզ, Ֆեյխոա- բարձրակարգ բույս վարդազգիների ընտանիքից

 

Без названияՖեյխոայի պտուղը հասունանում է աշնանը։ Պտուղը կանաչ է, էլիպսաձև, չափը՝ հավի ձվի չափ։ Այն ունի քաղցր, անուշաբույր համ՝ նման արքայախնձորի, խնձորի և անանուխի համ։ Պտուղը հյութալի է և կազմված է ամբողջական, դոնդողանման պտղամիսից, ամուր թավ մաշկից։ Պտուղն ընկնում է ճյուղից, երբ հասունանում է, բայց կարելի է ընտրել և հավաքել ծառից մինչև լիարժեք հասունացման փուլը։

Մրգի պտղամիսը հիշեցնում է գուավա միրգը ։ Այն օգտագործվում է որպես բնական կոսմետիկա՝ մաշկի խնամքի, թարմացման համար։ Ֆեյխոայի պտուղն ունի բնորոշ սուր հոտ, որը հիշեցնում է օծանելիքի հոտ։ Բույրը պայմանավորված է եթերայուղ մեթիլ բենզոատի (C6H5CO2CH3) առկայությամբ, որը մտնում է պտղի քիմիական բաղադրության մեջ։

Ֆեյխոայի պտուղն օգտագործում են սննդի մեջ։ Պատրաստում են մրգային ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, մուրաբաներ, կոմպոտներ, ջեմ, մրգային աղանդերներ ու աղցաններ։ Կեղևազատելուց հետո կարելի է կտրատել, ավելացնել մեղր կամ շաքարավազ և ուտել։ Օգտագործում են նաև թխվածքաբլիթներ պատրաստելիս՝ որպես միջուկ։ Կարելի է ուտել նաև առանց հավելումների, առանց որևէ մշակման։

Կիրառելի է շաքարային դիաբետով հիվանդների շրջանում՝ որպես դիետիկ սնունդ: Ֆեյխոայի պտուղները հարուստ են շաքարներով, յոդով, օրգանական թթուներով։ Բացի յոդից, ֆեյխոան պարունակում է С, В, Р վիտամիններ, պեկտինային և այլ անհրաժեշտ տարրեր: Այն ունի ցածր կալորիականություն, չի պարունակում խոլեստերին, ճարպերՖեյխոան հարուստ է կալցիմումով, պղնձով, մագնեզիումով, մանգանով: Այս պտուղը հարուստ է նաև սննդային մանրաթելերով, այդպիսով այն կանխում է փորկապությունը: Մանրաթելերը պաշտպանում են հաստ աղիի լորձաթաղանթը, ինչի շնորհիվ այն պաշտպանվում է թունավոր նյութերից, ավելի դիմացկուն է դառնում, այդպիսով հաստ աղին պաշտպանվում է քաղցկեղի առաջացման վտանգից:

Այն հարուստ է վիտամիններով և հակաօքսիդատներով, որի շնորհիվ դրական է ազդում օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության ամրացման և առողջացման համար, օգնում է առավել արդյունավոտ դիմադրել վտանգավոր վարակներին: Ֆեյխոայի մեջ գտնվող յոդի միացությունները հեշտությամբ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից։

Յոդի օրական չափաբաժինը (150 մգ) բավարարելու համար բավական է ուտել օրը 150 գրամ պտուղ՝ այն բաժանելով 3 հավասար մասի։

Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, հանգստացնում է գլխացավը։

– Կրունկների ճաքերի դեպքում՝ կես բաժակ ֆեյխոայի շիլային խառնել մեկական ճաշի գդալ խնձորի հյութ և կամֆորայի յուղ, քսել ոտնաթաթերին։ Պահել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով։

Ֆեյխոա - Фейхоа - Feijoa– Ճաքած շուրթերի դեպքում՝ 1 ճաշի գդալ ֆեյխոայի պտղամիսը խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել շուրթերին։ Մաքրել 30 րոպեից թղթե անձեռոցիկով։

– Աթերոսկլերոզի դեպքում նախաճաշից և քնելուց առաջ պետք է ուտել 50-ական գրամ ֆեյխոա։

– Ֆեյխոան անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար՝ հատկապես երեխաների։

– Անեմիայի դեպքում խմել հավասար քանակություններով ֆեյխոայի, մեղրի, նռան հյութի խառնուրդը. զգալիորեն կբարձրանա օրգանիզմի դիմադրողականությունը։

 

Պատրաստեց`Ա Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook