Friday, May 3, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն COVID-19-ի անհանգստություն հարուցող շտամներից ցուցակում թողել Է միայն «դելտան» եւ «օմիկրոնը»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի այն տարատեսակների քանակը, որոնք անհանգստություն են հարուցում, կրճատել Է՝ հասցնելով երկուսի: Այժմ դրան պատկանում են COVID-19-ի միայն «դելտա» եւ «օմիկրոն» շտամները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՀԿ-ն ցուցակից բացառել Է կորոնավիրուսի՝ անհանգստություն հարուցող տարատեսակներից երեք շտամներ. դրանք են՝ «ալֆան», «բետան» եւ «գամման»:

Այսպիսով՝ այդ ցուցակում մնացել Է COVID-19-ի երկու տարատեսակ՝ «դելտան» եւ «օմիկրոնը»,-մարտի 31-ին հաղորդվում Է կազմակերպության կայքում: Նաեւ ԱՀԿ-ն շտամների ցուցակից բացառել Է բոլոր այն տարատեսակները, որոնք հետաքրքրություն են առաջացնում: Ավելի վաղ այդ ցուցակին պատկանել են կորոնավիրուսի այնպիսի շտամներ, ինչպիսիք են՝ «Էպսիլոնը», «զեթան», «Էտան», «տետան», «յոտան», «կապան», »լյամբդան» եւ «մյուն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook