Tuesday, April 30, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ամենաակտուալ բույրերն ամռանը. մի՛ խնայիր «այցեքարտիդ» վրա

Ամռանը պատրաստվելիս պետք է մեծ բծախնդրությամբ ընտրել նոր բուրմունք՝ գույներ ավելացնելով ձեր սովորական օծանելիքների շարքին՝ գրավիչ և անսպասելի ամառային շնչով:

Իսկ ինչպե՞ս ընտրել քեզ համապատասխան բուրմունք՝ առկա բոլոր տարբերակներից և չսխալվել, Aysor.am-ին պատմեց օծանելիքի փորձագետ Արուսյա Սիմոնյանը:

– Ո՞ր բույրերն են լավագույնս բացահայտվում ամռանը, և արդյոք դրանց վրա ազդում են կլիմայական առանձնահատկությունները։

– Ամառը թարմ և թեթև բույրերի, ծաղկային և մրգային կոմպոզիցիաների ժամանակահատված է, սակայն կլիմայական պայմանները հաճախ իրենց ճշգրտումներն են անում: Խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմաններում ջրային կոմպոզիցիաները կարող են ակնթարթորեն անհետանալ, մինչդեռ արևելյան-ծաղկային բուրմունքները, ընդհակառակը, թունդ բույր կտան, իսկ արևելյան հիմքն, ինքնին, կդառնա ավելի «թափանցիկ»:

Ցիտրուսային նրբերանգով բույրերը ակտուալ են ցանկացած կլիմայական պայմաններում՝ դրանք տալիս են թարմ, թեթև և հանգիստ տրամադրություն։ Կանաչ եթերով թարմ փայտային բուրմունքները կատարյալ են չոր ու տաք կլիմայի համար։ Իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնելսեփական  հոտառական պահանջմունքները և ընտրել այն կոմպոզիցիան, որի հետ առավել կոմֆորտ կլինեք։

– Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել ամառային սեզոնին օծանելիք ընտրելիս։

– Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել զգացմունքներին ու տրամադրությանը։ Սա մի փոքր զգացմունքային դաշտից, իսկ պրակտիկ առումով խորհուրդ կտամ ամռանը ձեռք բերել  բոլորովին նոր բուրմունք, շեղվել ստանդարտ նախասիրություններից և փորձել մրգային ու քաղցր բույրեր:

– Ինչպե՞ս գտնել բույրի երկարակեցության բանալին ամռանը։

– Բույրի երկարակեցությունը պահպանելու համար, խորհուրդ է տրվում այն ցողել խոնավ մարմնի վրա՝ անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո: Ավելի վառ բույրի համար՝ կիրառել զարկերակային կետերում (դաստակ, արմունկ, պարանոց), ինչպես նաև ուսերի փոսիկներին, որպեսզի մյուսները հնարավորություն ունենան որսալու մեղմ բույրը:

– Ի՞նչ նոտաներ պետք է նախընտրել տաք սեզոնին

– Ամռանը հիմնականում ակտուալ և թրենդային են դառնում բոլոր ցիտրուսային նոտաները՝ բերգամոտ, մանդարին, լայմ, որոնք զովություն և փայլ են հաղորդում բույրին:

Նման մրգային և հատապտուղների նոտաները, ինչպիսիք են թուզը, ազնվամորին և տանձը, բաղադրությունը կլրացնեն խաղային քաղցրությամբ և ամառային տրամադրությամբ:

Վետիվերի նոտան՝ համակցված ցիտրուսային, կանաչ և սև թեյի երանգները, կալոնե ջրային նոտաները հարմար են թարմ բուրմունքների սիրահարներին՝ առանց ծաղկային եզրի:

Գարդենիան, հասմիկը և վարդը միտում ունեն քաղաքային իրականությունից կտրելու և տանելու էկզոտիկ կղզի:

Ամառային սեզոնի համար խորհուրդ կտամ զինանոցում ունենալ բույրերի առնվազն երեք ուղղություն՝ ցիտրուսային, մգային և ծաղկային։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook