Saturday, May 4, 2024
Նորություններ

Համալսարանականը՝ «Աղեստամոքսային ուռուցքաբանություն» թեմայով սեմինարի լավագույն զեկուցող

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ավստրիայի Զայցբուրգ քաղաքում կայացավ Open Medical Institute-ի կողմից կազմակերպված «Աղեստամոքսային ուռուցքաբանություն» թեմայով սեմինարը։

Սեմինարին մասնակցում էին 23 պետության (Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Խորվաթիա, Էստոնիա, Եթովպիա, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Լատվիա, Լիտվիա, Մալավի, Մեքսիկա, Մոնղոլիա, Լեհաստան, Ռվանդա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Տանզանիա, Թուրքիա, Ուգանդա, Ուզբեկստան) 36 վիրաբույժ և ուռուցքաբան։

Դասախոսություններով հանդես եկան Memorial Sloan Kettering Cancer Center-ի առաջատար մասնագետները։

Միջոցառմանը Հայաստանից մասնակցել և որպես լավագույն կլինիկական դեպքի նկարագրություն է ճանաչվել ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանի զեկուցը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook