Monday, May 6, 2024
Նորություններ

Այցելություններ` բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք  բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։

Փոխնախարարը ծանոթացել է COVID-19-ով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին և բուժման գործընթացին, գնահատել աշխատանքների կազմակերպմանն առնչվող ընթացիկ իրավիճակը:

Միաժամանակ, բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկվել են առողջապահական, ինչպես նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտների առողջության բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook