Monday, May 6, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ծաղկաղամբով և դդմիկով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Ծաղկակաղամբ – 1 փունջ

Դդմիկ – ½ հատ

Ձիթապտղի ձեթ – ¼  թեյի գդալ

Ձու

Պատրաստման եղանակը

Լվանում ենք դդմիկը և հեռացնում սերմերը, բաժանում խորանարդիկների: Ծաղկակաղամբը ևս լվանում ենք, բաժանում մասերի։ Ձուն խաշում ենք 3 րոպե, ապա դուրս բերում ջրից, մաքրում և առանձնացնում դեղնուցը: Ծաղկակաղամբն ու դդմիկը տեղափոխում ենք կաթսայի մեջ, թողնում դանդաղ կրակի վրա մոտ 10 րոպե: Դրանից հետո արգանակը լցնում ենք բաժակի մեջ, իսկ բանջարեղենին ավելացնում դեղնուցն ու ձիթապտղի ձեթը, հարում բլենդերով: Ստացված խյուսը նոսրացնում ենք արգանակով:

impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook