Friday, May 3, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Անզգայացման վերաբերյալ ժողովրդական կարծրատիպերը

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Անեսթեզիոլոգիական ծառայության բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է անզգայացման վերաբերյալ ժողովրդական կարծրատիպերին:

  • Մարդը կարող է արթնանալ ընդհանուր անգայացման ժամանակ և զգալ վիրահատական միջամտության ընթացքը:

Անհնար է արթնանալ ընդհանուր անգայացման ժամանակ, երբ վիրահատությունը դեռ չի ավարտվել։ Ընդհանուր անզգայացման ողջ ընթացքում տեղի է ունենում անզգայացման դեղամիջոցների շարունակական ներմուծում բուժառուի օրգանիզմ (ներերակային և/կամ ներշնչվող գազային խառնուրդի միջոցով), ավելին՝ ողջ ընթացքում հսկվում է անզգայացման խորությունը, հատուկ սարքերի և տարբեր օրգան համակարգերի ֆունկցիոնալ դրսևորմամբ

  • Մահ ընդհանուր անզգայացումից (նարկոզից դուրս չգալ):

Մահացությունը ընդհանուր անզգայացման բուն բարդություններից բավականին հազադեպ են՝ 1։200,000-300,000։

Հիմնական հեվիրահատական շրջանի մահացությունները պայմանավորված են ներվիրահատական կամ հետվիրահատական բարդություններով, բուժառուի մոտ արդեն իսկ առկա քրոնիկ հիվանդությունների վատթարացմներով, բուժառուի ուշ բուժհաստատություն դիմելով և բազում այլ պատճառներով։

  • Ողնուղեղային անզգայացումից հետո անձը կարող է դառնալ հաշմանդամ և չշարժել ոտքերը:

Անզգայցաման այս տեսակն իրականացվում է ողնուղեղի այն հատվածում, որտեղ արդեն ավարտված է ողնուղեղը և նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում այն վնասելն անհնար է։

Բժշկի գնահատմամբ` նման կարծրատիպերը շատ-շատ են հատկապես մեր հայրենակիցների մոտ: Նման հարցադրումներին պարբերաբար կանդրադառնանք`   պարզաբանման և առավել գրագետ իրազեկման նպատակով:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook