Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ան-ը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին ԱՆՎՃԱՐ տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին ԱՆՎՃԱՐ տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը:

Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով պացիենտների 30-56% մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն:

Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`
📞060 808003 (ներքին` 1401, 1413, 1423)

x Close

Like Us On Facebook