Friday, May 3, 2024
Նորություններ

Աշխատանքային այցեր` առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ

Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։

Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ:

Այս անգամ նախարարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցներին, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում:

Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին:

Հարկ է նշել, որ վերջին օրերին պատվաստումային գործընթացը բավականին ակտիվացել է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում: Նախարարի այցերը շարունակական են լինելու:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook