Friday, May 3, 2024
Նորություններ

Աշխատանքային այց Իրանի Իսլամական Հանրապետություն

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է դեղերի և հավելումների, պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և պարագաների արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների հնարավորություններին:

Արմեն Նազարյանը հանդիպել է Իրանի առողջապահության կենսատեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետ, ԻԻՀ նախագահի գիտական և տեխնիկական գծով տեղակալի, ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի տեղակալի, «Կարմիր մահիկի» ղեկավարության, ինչպես նաև դեղերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են դեղերի ներկրման և արտահանման, ինչպես նաև համատեղ արտադրության հեռանկարային հարցեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook