Monday, May 6, 2024
ՀայտարարություններՆորություններ

Աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում է ընդունվել․ Արցախի նախագահի աշխատակազմ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են․

«Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» oրենքները՝ Արցախի Հանրապետության կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2022 թվականի ապրիլի 18-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է 2022 թվականի ապրիլի 23-ը՝ շաբաթ օրը»։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը այս տարի նշում է ապրիլի 17-ին: Տոնի հաջորդ օրը մեռելոց է։

Իրավաբան․net-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ապրիլի 18-ը Հայաստանում աշխատանքային է լինելու, այս պահի դրությամբ օրը ոչ աշխատանքային հայտարարելու վերաբերյալ նախագիծ չկա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook