Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ո՞ր դեղամիջոցները չի կարելի համադրել սննդի հետ

Որոշ դեղեր չի կարելի համատեղել սննդի որոշ տեսակների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է թոքաբան Նունե Ազիզյանը:

Մասնավորապես՝

  • հակաբիոտիկներ խորհուրդ չի տրվում օգտագործել կաթնամթերքի, թթու սննդի, կիտրոնի հետ, քանի որ նրանք իջեցնում են հակաբիոտիկների ազդեցությունը:
  • Ասպիրինի ազդեցությունը նվազեցվում է կաթնամթերքի հետ օգտագործման ժամանակ, իսկ թթու, կծու սննդի հետ օգտագործելիս ուժեղանում է ասպիրինի բացասական ազդեցությունը ստամոքսի լորձաթաղանթի վրա:
  • Հակակոագուլյանտները խորհուրդ չի տրվում օգտագործել ճարպային սննդի, հետ:
  • Միզամուղների նշանակման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել կալիում պարունակող սնունդ՝ բազուկ, խնձոր, ծիրան, կարտոֆիլ:
  • Խոլեստերինի իջեցման համար նշանակվող ստատինները չի կարելի օգտագործել ցիտրուսների հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook