Աշխատելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր բժշկական զննություն անցնեն
Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը,համաձայն որի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ (մատնահետքի) հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշված ընթացակարգերը պետք է անցնեն.
- Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)
- 90 օրից ավել ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները
- 6 տարեկանից բարձր երեխաները
Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են.
- Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,
- Մինչև 6 տարեկան երեխաները
- Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք
- ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և վարչական և տեղեկատվական անձնակազմը90 օրացուցային օրից քիչ/պակաս ժամկետով Ռուսաստան մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավոր այցի (այդ թվում’ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության և այլ նպատակով) համար բժշկական զննությունը պարտադիր չէ:
Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է այն քայլերի հերթականությունը, որոնք պետք է կատարեն աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում: