Saturday, May 4, 2024
Նորություններ

Արտակարգ դեպք՝ մարզերից մեկում. 4-ամյա երեխան վնասվածքները կարող է ստացած լինի բռնության արդյունքում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգ Մոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակչուհի՝ 4-ամյա Ռ-ը․ Ն-ն է։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։  Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook