Friday, May 3, 2024
Նորություններ

ՌԴ-ում միգրանտները կարող են օգտվել գործատուի կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության փաթեթից. ՌԴ առողջապահության նախարար

Աշխատանքային միգրանտները հնարավորություն կունենան ՌԴ-ում ստանալ անվճար բուժօգնություն՝ գործատուի կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության փաթեթի միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց հայ-ռուսական առողջապահական համաժողովի շրջանակում ՀՀ ժամանած ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Նախարարը մանրամասնեց, որ ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտը կարող է անվճար օգտվել շտապօգնության, հրատապ բուժօգնության ծառայություններից, այդ թվում՝ անհապաղ վիրահատություն և ծննդալուծում:

«Բոլոր համաձայնագրերը կնքվում են համապատասխան ընթացակարգով՝ ԵԱՏՄ հանձնաժողովի շրջանակում: Համաձայնագիրը ստորագրված է և հավանության է արժանացել ՌԴ-ի կողմից: Այժմ այն պետք է ուսումնասիրվի Հայաստանի Հանրապետությունը կողմից, և մենք աջակցության հույս ունենք: Միջազգային համագործակցության շրջանակում ՌԴ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար բուժօգնություն ստանալ: Միգրանտը կարող է օգտվել բժշկական օգնության ամբողջ ծավալից, որից օգտվում ՌԴ քաղաքացին»,- շարունակեց Վերոնիկա Սկվորցովան:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան էլ, անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ն ինչպե՞ս է վերաբերում այս առաջարկին, արձագանքեց. «Ինչպես կարելի է վատ վերաբերվել մեր գործընկերների առաջարկին, որով առաջարկվում է հոգ են տանել մեր քաղաքացիների առողջության մասին: Միանշանակ վերաբերմունքը դրական է, և մենք կարճ ժամանակահատվածում առաջարկը կուսումնասիրենք: Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի, ավելին՝ մենք պատրաստ ենք մեր լուման ունենալ ծրագրի կյանքի կոչման համար և առաջարկներ կանենք»:

Նյութի աղբյուր՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook