Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ապակյա տարրան և կյանքը մեր

Փիլիսոփայության դասախոսը, կանգնած լսարանի առջև, վերցրեց հինգ լիտրանոց ապակյա տարրա և այն ամբողջովին լցրեց 3սմ տրամագծով քարերով: Վերջում հարցրեց ուսանողներին, արդյոք տարրան լիքն է: Լսարանից ստացվեց դրական պատասխան: Այդժամ նա վերցրեց ոլոռով լի տարրա և ոլոռը լցրեց քարերով լի տարրայի մեջ, մի փոքր ինչ խառնեց, և ոլոռը զբաղեցրեց քարերի արանքում եղած տարածքը: Նորից հարցրեց լսարանին, արդյոք տարրան լիքն է: Ստացավ նորից դրական պատասխան: Այս անգամ նա վերցրեց ավազով լի տարրա, և ավազը լցրեց քարերով և ոլոռով լի տարրայի մեջ: Բնականաբար ավազը զբաղեցրեց ամբողջ դատարկ տարածքը ոլոռների և քարերի արանքում: Հետևեց նույն հարցը, ստացվեց նույն պատասխանը: Վերջում դասախոսը վերցրեց ջրով լի բաժակ, ջուրը լցրեց նույն տարրայի մեջ, թացացնելով ավազն ամբողջությամբ: Լսարանը թնդաց 16652699_967770023323881_845436439_nուսանողների քրքիջից:

– Այժմ ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այս տարրան ձեր կյանքն է: Քարերը ձեր կյանքի կարևորագույն երևույթներն են՝ ընտանիքը, առողջությունը, ձեր ընկերներ, այսինքն այն ամենը, ինչն անհրաժեշտ է մնացած ամեն ինչի կորստի դեպքում ձեր կյանքին իմաստ հաղորդելու համար: Ոլոռը այն ամենն է, ինչը կարևոր է անձնապես ձեր համար՝ աշխատանքը, տունը, մեքենան: Ավազը մնացած մանր կարևորություն ունեցող իրերն ու երևույթներն են, որով լցնում ենք կյանքը մեր: Եթե սկզբից մեր կյանքը լցնենք ավազով, ընդհանրապես տեղ չի մնա ոլոռի և քարերի համար, այսինքն եթե կյանքն ամբողջովին լցնենք մանր կարևորության իրերով և երևույթներով, տեղ չի մնա այն ամենի համար, ինչը կարևորագույն նշանակություն ունի կյանքում: Պետք է զբաղվել նրանով, ինչը երջանկություն է բերում կյանքում, մնացածի համար միշտ էլ ժամանակ կմնա: Եվ կհարցնեք, թե ինչ է ջուրը տարրայի մեջ, ես ուղղակի այն լցրեցի, որ ցույց տամ ձեզ, որ կյանքում ինչ էլ անեք, միշտ էլ ժամանակ կմնա ոչինչ չանելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook