Thursday, May 2, 2024
Նորություններ

«Ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործը 11 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. գործն ուղարկվել է դատարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գլխավորչ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատախազական վերահսկողության ներքո քննչական կոմիտեում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար, ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ:

 «Վերջինիս կազմում ընդգրկվել են ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: Կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար նրանք օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից»,- ասված է հաղորդագրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook