Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մշտապես սառը ոտքերը և ձեռքերը

Նույնիսկ տաք սենյակում մշտապես սառը մնացող ոտքերը և ձեռքերը կարող են վկայել առողջական լուրջ խնդիրների մասին: Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Այշատ Յունուսովան՝ բացատրելով, թե ինչով կարող է պայմանավորված լինել նման խնդիրը։

«Հաճախակի հանդիպող պատճառներից մեկը երկաթի դեֆիցիտն է, որը հանգեցնում է թթվածնաքաղցի: Երկաթը հեմոգլոբինի առանցքային բաղադրիչն է՝ հատուկ սպիտակուց, որը թթվածինը կապում է արյան բջիջներին»,- նշել է Այշատ Յունուսովան։

Բացի այդ, ձեռքերի և ոտքերի սառնությունը կարող է վկայել նաև վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին: Այս դեպքում խախտվում է ամբողջ մարմնի ջերմակարգավորումը, և կարող է նկատվել կոպերի այտուցվածություն, մաշկի չորություն ու շերտազատում։

Ինչպես հավելել է մասնագետը, սա կարող է լինել նաև սրտի անբավարարության մասին հուշող ախտանշաններից մեկը: Տվյալ դեպքում վերջույթների սառնությունն ուղեկցվում է այտուցներով և մաշկի գունատությամբ։

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում բժիշկը խորհուրդ է տվել դիմել մասնագետին խնդրի պատճառը հայտնաբերելու և չեզոքացնելու համար:

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook