Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել լեզվին առաջացած փառը

Վարակիչ, սուր և քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված օրգանիզմի ցանկացած թունավորում հաճախ ուղեկցվում է լեզվի վրա փառի առաջացմամբ։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Եկատերինա Միմրինան։

Մասնագետի խոսքով՝ ալկոհոլի չարաշահման ու ջրազրկման դեպքում ևս լեզվին հաճախ է փառ առաջանում, սակայն նման փառը կարող է պայմանավորված լինել նաև այլ պատճառներով, որոնք կապված են օրգանիզմի որոշ համակարգերի աշխատանքի խանգարման հետ։

«Լեզվի փառը դեղին կամ շագանակագույն երանգ է ստանում լեղամուղ համակարգի կամ միզամուղ համակարգի ախտաբանությունների, աղեստամոքսային տրակտի շարժունակության խանգարման և ծխելու դեպքում»,- նշել է բժիշկը։

Ավելին՝ ինչպես հավելել է մասնագետը, որոշ հակաբիոտիկների ընդունումից հետո լեզվին կարող է անգամ սև փառ առաջանալ։

«Եթե փառը չի անհետանում, ապա դա լուրջ պատճառ է բժշկին դիմելու համար», – եզրափակել է Միմրինան:

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook