Saturday, May 4, 2024
ՀայտարարություններՆորություններ

Առողջապահության նախարարությունը կանցկացնի բրիֆինգներ

Հաշվի առնելով առողջապահության ոլորտի և առողջապահական խնդիրների հանդեպ հանրության մեծ հետաքրքրությունը,
կարևորելով պետական կառույցների ու ԶԼՄ-ների միջև արդյունավետ համագործակցությունը` առողջապահության նախարարությունն այսուհետև բրիֆինգների միջոցով կպարզաբանի հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող հարցերը, կբացի առողջապահական ծրագրերի «չակերտները»:
Բրիֆինգների նպատակն է համապատասխան թեման մատչելի և հնարավորինս ամբողջական ներկայացնելը, ինչպես նաև առանցքային կարևորություն ունեցող գաղափարներն ու մոտեցումները շեշտադրելը:
Բրիֆինգների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առողջապահության նախարարության պաշտոնական կայքի` www.moh.am, հայտարարություններ դարանում կարելի է ծանոթանալ նախապես ընտրված թեմային, իսկ ֆեյսբուքում բացված «ԱՆ բրիֆինգ» էջում կարող եք առաջարկել թեմաներ, որոնք կարող են դառնալ բրիֆինգի թեմա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook