Saturday, May 4, 2024
Նորություններ

Առողջապահության ոլորտում ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն։ Կենտրոնի տնօրենը նախարարին և նրան ուղեկցող լրագրողներին ներկայացրել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կենտրոնում տեղադրված  PET և SPECT եզակի սարքավորումներով չարորակ նորագոյացությունների և սրտի հիվանդությունների ախտորոշման ճշգրիտ և կարևոր հետազոտություններ կկատարվեն։

Միջուկային բժշկության ծառայությունները Հայաստանում հասանելի դարձնելուն ուղղված այս ծրագրի իրականացման համար 2011թ. առ այսօր 2,2 մլրդ ՀՀ դրամի և 5,3մլն եվրոյի ներդրում է կատարվել։

Այնուհետև նախարար Ալթունյանը լրագրողներին ներկայացրել է, որ 2017թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Նա կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը, որը Հանրապետությունում,  հատկապես` մարզերում,  զգալիորեն կբարելավի շտապօգնության ծառայության որակը։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածությունը  ձեռք է բերվել 2016թ. դեկտեմբերին։ Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարnrrում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։

«ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ                                          ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը»-նշել է նախարարը` մանրամասնելով, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:

Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4մլրդ ՀՀ դրամ։

Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքնի (ԳԱՎԻ) աջակցությամբ Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը կազմում է 0,9%։ Մինչև այժմ ԳԱՎԻ-ն ներդրել է 5,9մլն ԱՄՆ դոլար։

«Արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար ԳԱՎԻ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2017թ. կվերանորոգվեն և կվերակառուցվեն պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստներ։ Դրանցում կտեղադրվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից նվիրաբերված սառնարան-սենյակները, որոնք հագեցած են ջերմային ռեժիմի մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով։  unnamed

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից 2017 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում սեզոնային գրիպի պատվաստումների կիրառման ընդլայնմանը։

2015թ. հունվարին մեկնարկած «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» շրջանակում 3 տարվա ընթացքում  բնակչության թիրախային խմբերի 50-60%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ։

Անցած 2 տարում իրականացվել է շուրջ 940 հազար սկրինինգային հետազոտություն:  2017թ. նախատեսվում է բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ևս 500 հազար հետազոտություն, որի համար կներդրվի 365մլն դրամ։

Լևոն Ալթունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։   Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջեի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։

Ընթացիկ տարում  նոր ծառայությունների ստեղծման, վերազինման, վերանորոգման նպատակով լուրջ ներդրումներ են նախատեսվում նաև  առանձին բժշկական կազմակերպություններում, այդ թվում` մարզերում։ Դրանց թիվը հասնում է  շուրջ 75-ի։

Այնուհետև նախարար Լևոն Ալթունյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook