Friday, May 3, 2024
Նորություններ

Արցախցի զինծառայողը ոսկրածուծի փոխպատվաստման շնորհիվ փրկել է քաղցկեղով հիվանդ իրանցու կյանքը (լուսանկար)

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը հայտնել է, որ բարեհաջող իրականացրել է ոսկրածուծի փոխպատվաստման 30-րդ վիրահատությունը:

Ինչպես նշում է Asbarez-ը, այս անգամ դոնորի դերում է հանդես եկել 23-ամյա արցախցի զինծառայող Սերգեյը, որի շնորհիվ փրկվել է քաղցկեղով հիվանդ մի իրանցի:

«2017թ. հուլիսի 3-ին Սերգեյը դարձավ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի 30-րդ դոնորը, որն ապրեց ուրիշի կյանքը փրկելու աննախադեպ երջանկությունը»,-նշել է հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սերգեյը համալրել է ոսկրածուծի դոնորների շարքը դեռևս 2012թ.: Հինգ տարի անց պարզվել է, որ նա կարող է հիանալի դոնոր լինել լեյկեմիայով հիվանդ իրանցու համար:

Միառժամանակ թողնելով ծառայությունն առաջնագծում՝ Սերգեյը կնոջ ու 6 ամսական երեխայի հետ եկել է Երևան ու թույլ տվել, որ մասնագետները ոսկրածուծից վերցնեն անհրաժեշտ ցողունային բջիջները:

Չորս ժամ տևած բժշկական գործընթացից հետո թանկարժեք բջիջները, որոնցից կախված էր այլ պետությունում գտնվող հիվանդի կյանքը, տեղափոխվել են Իրան:

Նշենք, որ 1999թ. հիմնված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ն օգնում է հայերին և օտարազգիներին փրկվել արյան հետ կապված հիվանդություններից: Առ այսօր ռեեստրում գրանցվել է մոտ 29.000 դոնոր՝ աշխարհի 49 երկրից:

 

Dr. Sevak Avagyan, Sergey, Dr. Andranik Mshetsyan

Sergey, Dr. Mihran Nazaretyan, and Lab Staff Member

Leave a Reply

x Close

Like Us On Facebook