Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Բիկինի, Խմիչք և Վայրի Պարեր․ Սեզոնի լավագույն երեկույթները

Վայրի պարերն ու բիկինիով աղջիկները սպասում են զբոսաշրջիկներին ոչ միայն Բրազիլիայի կառնավալին։
 Daily Star պարբերականի փորձագետները անվանել են հինգ ամենաթեժ վայրերը, որտեղ կարելի է զվարճանալ ու պարել հենց փողոցում։
Բրիտանացիները կազմել են թոփ-5 ուղղությունների ցանկ, որտեղ ամեն տարի մեկնում են միլիոնավոր զբոսաշրջիկներ գեղեցիկ ներկայացումների և գրավիչ փողոցային զվարճանքների հետևից։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոնտեվիդեոյի կառնավալը։ Ամբողջ Ուրուգվայի համար այս շքեղ տոնը անցկացվում է հունվար-փետրվար ամիսներին և տևում  40 օր։ Ամենամյա ծրագրի ամենագլխավոր իրադարձությունը Լլամադասն է՝ ավանդական աֆրո-ուրուգվայական արմատներով փողոցային շքերթը։  Փորձագետները գտնում են, որ Մոնտեվիդեոյի դիմակահանդեսը, որը նվիրված է  ստրկության վերացմանն ու աֆրիկացիների մշակույթի ծաղկմանը, պակաս վառ ու գրավիչ չէ, քան՝ Ռիո դե Ժանեյրոյինը, որն ի դեպ զբաղեցրել է միայն երկրորդ հորիզոնականը։

Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ամեն տարի փետրվարին այդ անհավանական տոնը հավաքում է երկու միլիոնից ավել հանդիսատես։ Այստեղ կարելի է  ոչ միայն հիանալ մասնակիցների շքեղ հանդերձանքով և սամբա պարողների սեքսուալ կազմվածքով, այլև՝ մասնակցել վայրի, փողոցային երեկույթներին, որոնք գրեթե ամենուր են։

Ռիո դե Ժանոյրո, Բրազիլիա

Մարտի առաջին կեսին Ավստրալիայում մեկնարկում է ամենամյա Մարդի Գրա փառատոնը, որը անցկացվում է  Սիդնեյում։ Այն զբաղեցնում է Daily Star-ի վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այն մեծ մասամբ նվիրված է ԼԳԲՏ մշակույթին։ Տոնի գլխավոր բաղադրիչներից են փողոցային պարերը, մոտոցիկլետներն ու արևի տակ զվարճացող բիկինիով աղջիկները։

Սիդնեյ, Ավստրալիա

Չորրորդ տեղում ԱՄՆ-ի ուսանողների գարնանային արձակուրդին նվիրված փողոցային զվարճանքն է։ Դիջեյների ուղեկցությամբ զանգվածային զվարճանքն ու շատ խմիչքը սպասում են մարտին Նոր Օռլեանում, Ֆլորիդայում և Տեխասում։

ԱՄՆ

Թոփ-5-ը եզրափակում է Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասի ամառային փառատոնը։ Օգոստոսի 26-ից  27-ին նրա հյուրերը և մասնակիցները սպասում են փողոցային պարողների ելույթներին և, ինչպես գրում են բրիտանացիները, խմելուն ու զվարճանալուն։ Առաջին անգամ այդ փառատոնը տեղի է ունեցել  1966 թվականին։ Եվ եթե սկզբում այն միայն տեղաբնակների համար էր, ապա այժմ այն ստացել է միջազգային զանգվածային բնույթ։

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook