Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսություններով
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 9-ից 12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենան կոնֆերանսներ, որոնց ընթացքում Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր հանդես կգան դասախոսություններով:
Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով:
Ապրիլի 9-11
«Քաղցկեղի բուժման և ախտորոշման ներկայիս չափանիշները»
Կոնֆերանսի եռօրյա մասնակցության համար բժիշկ-մասնագետներին կշնորհվեն ՇՄԶ տեսական կրեդիտներ, իսկ կլինիկական օրդինատորները և ուսանողները կստանան մասնակցության վկայական:
Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով.
Գրանցման վերջնաժամկետ՝ապրիլի 1, 2018
Ապրիլի 12
«Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ»
Կոնֆերանսի մասնակից բժիշկ-մասնագետներին կշնորհվեն ՇՄԶ տեսական կրեդիտներ, իսկ կլինիկական օրդինատորները և ուսանողները կստանան մասնակցության վկայական:
Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով.
Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 1, 2018
Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ (+374 10) 547-263, (+374 10) 529-605 հեռախոսահամարներով: