Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գորտնուկների տեսակները, դրանց առանձնահատկություններն ու բուժման եղանակները

Գորտնուկը շատ տարածված քրոնիկ հիվանդություն է, որի հարուցիչն են պապիլոմավիրուսների ընտանիքին պատկանող որոշ վիրուսները: Գորտնուկները մաշկային բարորակ ուռուցքներ են, որոնք տարբերվում են իրենց չափերով ու արտաքին տեսքով: Ի տարբերություն խալերի՝ գորտնուկներն ունենում են արմատ և կարող են աճել ու տարածվել, իսկ երբեմն էլ անհետանալ առանց բժշկական միջամտության: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Վարակումը տեղի է ունենում հիվանդի հետ անմիջական շփման, ինչպես նաև կենցաղային պարագաների միջոցով, իսկ ինկուբացիոն շրջանը տվում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:

Գորտնուկների առաջացմանը կարող է նպաստել մաշկի վնասվածքը, ինչպես նաև դրա խոնավությունը, ուստի այս հարցում շատ մեծ նշանակություն ունի անձնական հիգիենան:

Գոյություն ունի գորտնուկի 4 տեսակ՝ սովորական գորտնուկներ, տափակ գորտնուկներ, ներբանային գորտնուկներ և սրածայր գորտնուկներ

Սովորական գորտնուկները բորբոքային պապուլաներ են, որոնք ունեն անհարթ մակերես: Այս գորտնուկները կարող են լինել գնդասեղի գնդիկից մինչև ոլոռի մեծության: Որոշ գորտնուկներ ունենում են նեղ հիմք: Սովորական գորտնուկները կարող են ի հայտ գալ մարմնի գրեթե բոլոր հատվածներում: Դրանց գույնը կարող է չտարբերվել առողջ մաշկի գույնից կամ կարող է ունենալ մոխրագույն կամ դեղնամոխրագույն երանգ: Սովորաբար գորտնուկները ոչ մի յուրահատուկ զգացողություն չեն առաջացնում, սակայն վնասվածքի կամ բորբոքման հետևանքով կարող են նկատվել ցավոտ զգացողություններ:

Տափակ գորտնուկները հարթ, աննշան ցցված դեղնաշագանակագույն մաշկային հանգույցներ են, որոնք լինում են կլոր կամ բազմանիստ և սովորաբար ի հայտ են գալիս շատ արագ և մեծ քանակությամբ: Սովորաբար այս գորտնուկները երկար ժամանակ չեն բուժվում, սակայն երբեմն դրանք կտրուկ անհետանում են: Ինչպես և սովորական գորտնուկները, տափակ գորտնուկները չեն առաջացնում տհաճ զգացողություններ:

Սրածայր գորտնուկները հիմնականում առաջանում են սեռական օրգանների վրա: Գորտնուկների այս տեսակները սովորաբար խմբերով են ի հայտ գալիս և ունենում են մոխրագույն կամ վարդագույն երանգ: Սրածայր գորտնուկները կարող են ախտահարել բավական մեծ հատված:

Ի տարբերություն նախորդ տեսակների՝ գորտնուկների այս տեսակն առաջացնում է բավական տհաճ ու ցավոտ զգացողություններ: Բացի այդ, գորտնուկների շերտերի միջև կուտակվում է շիճուկաթարախային էքսուդատ, որը փտում է և դառնում տհաճ հոտի պատճառ:

Ներբանային գորտնուկները մի փոքր բարձրադիր դեղնավուն ամուր եղջերային գոյացություններ են, որոնք առաջանում են ոտնաթաթերի ներբանային մակերեսի այն հատվածներում, որոնք առավել շատ են ենթարկվում ճնշման: Իրենց արտաքին տեսքով դրանք նման են կոշտուկներին, իսկ չափերով կարող են հասնել մինչև 2 սմ-ի:

Ներբանային գորտնուկների կենտրոնական մասում եղջերաշերտն ավելի փխրուն է ու հեշտությամբ փշրվում է կամ կարող է արտաքերվել: Որոշ դեպքերում ներբանային գորտնուկները լինում են փոսիկների տեսքով, որոնցում խիտ թելիկային պտկիկների խմբեր են։

Ներբանային գորտնուկները սովորաբար լինում են առավելագույնը երեք հատ, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ ցավոտ են:

Գորտնուկների բոլոր տեսակների բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել ֆտորուրացիլի 5% քսուք, ինչպես նաև ջրածնի պերօքսիդի թունդ լուծույթ: Գորտնուկների բուժման արդյունավետ միջոցներից մեկը դրանց սառեցումն է հեղուկ ազոտի կամ «չոր սառույցի» (ածխածնի երկօքսիդի պինդ ձևը) օգնությամբ:

Գորտնուկները խորհուրդ չի տրվում այրել թթուների միջոցով, քանի որ նման «բուժումը» կարող է դառնալ կոպիտ սպիների առաջացման պատճառ:

Հայտնի են նույնիսկ դեպքեր, երբ մարդկանց հաջողվել է բուժել գորտնուկը ինքնաներշնչման ու հիպնոզի միջոցով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանց առաջացման հարցում մեծ նշանակություն է ունենում նաև կենտրոնական նյարդային համակարգը:

Գորտնուկների բուժման եղանակներ կան նաև ժողովրդական բժշկության մեջ: Ձեր ուշադրությանն ենք ներակայացնում դրանցից մի քանիսը:

·        Գորտնուկներից ազատվելու համար խորհուրդ է տրվում օրական 4-5 անգամ գորտնուկի վրա թարմ ծիծեռնախոտի (чистотел) հյութ քսել: Ցանկալի է օգտագործել նոր ծաղկած ծիծեռնախոտ:

·        Շատ արդյունավետ կարող է լինել նաև օշինդրի թուրմը: Պարզապես հարկավոր է օրական մի քանի անգամ գորտնուկին օշինդրի թունդ թուրմ քսել:

·        Գորտնուկից ազատվելու համար կարելի է նաև ակնամոմ օգտագործել: Հարկավոր է ակնամոմի կտորը դնել գորտնուկի վրա, ամրացնել բժշկական կպչուն ժապավենով և թողնել 1-2 շաբաթ:

·        Գորտնուկների բուժման համար արդյունավետ կարող է լինել նաև խատուտիկի հյութը, որը հարկավոր է քսել ախտահարված հատվածին: Սակայն այդ մեթոդն օգնում է միայն փոքրիկ գորտնուկների դեպքում:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook