ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐ
Գորտնուկները խիստ տարածված մաշկային գոյացություններ են: Դրանք առաջանում են վիրուսների միջեցով և այդ պատճառով համարվում են վարակիչ հիվանդություն: Տարբերվում են սովորական, տափակ`պատանեական, սրածայր և թելանման գորտնուկներ: Առավել ուշ տարիքում առաջացած ծերունական գորտնուկները համարվում են թվարկվածներից տարբերվող նորագոյացության առավձին տեսակներ: Գորտնուկների դասին են պատկանում նաև որոշ բնածին նորագոյացություններ, որոնք արտաքինով նման են գորտնուկների, սակայն ոչ մի ընդհանուր բան չունեն:
Սովորական գորտնուկներ- առաջանում են ցանկացած տարիքում, հաճախ`երեխաների և երիտասարդների մոտ: Այս գորտնուկները հիմնականում տարածված են լինում դաստակի հետևի կողմում և ձեռքերի մատներին: Ունեն դեղնականաչավուն գույն: Կլորավուն են, ամուր, չոր եղջրային հանգույցներ են անհարթ մակերեսով: Ցավոտ չեն, տարածված միայնակ, իսկ երբեմն`մի քանի հատով: Գորտնուկները հաճախ անհետանում են իրենք իրենց: Գորտնուկները հեռացնելու համար գոյություն ունեն շատ եղանակներ և միջոցներ:
Տափակ գորտնուկները ավելի հաճախ նկատվում են`դեմքին, պարանոցին, մեջքին, դաստակների հետևի կողմում: Դրանց մակերեսը հարթ է, դեղնականաչագույն և դրանք բարձրանում են մինչև մաշկի մակերեսի մակարդակի, հիշեցնելով ոսպի հատիկի մեծության մանր բծեր:
Սրածայր գորտնուկները գտնվում են բերանի անկյուններում, քթանցքների մոտ,արտաքին սեռական օրգանների վրա:Այս գորտնուկները աճում են շատ արագ, ձուլվում իրար ու հիշեցնում ծաղկակաղամբի, հեշտությամբ թեփոտվում են: Վիրուսրը փոխանցվում է նաև սեռական ճանապարհով:
Թելանման գորտնուկները առաջանում են հազվադեպ, միջին տարիքի մարդկանց մոտ: Հանդիպվում է չոր մաշկ ունեցո մարդկանց մոտ, պարանոցի և կրծքի վրա:
Տարիքային գորտնուկներ`ճարպահոսող գորտնուկներ-առաջանում են 40-50 տարեկանում, առավել հաճախ լինում են մեջքի վրա: Դրանց գույնը կարող է տարափոխվել բաց մոխրագույնից կամ դարչնադեղնավունից մինչև մոխրադեղնավուն գույնի: Դրանց մակերեսը ճարպոտ է,փայլուն և ծածկված ճարպոտ եղջրաթեփուկներով: Տարիքային գորտնուկները վտանգավոր չեն: Սովորաբար տարիքային գորտնուկները հեռացում չեն պահանջում: