Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Եթե դուք որոշել եք ազատվել բշտիկներից , փոխեք Ձեր սննդակարգը

Նրանք, ովքեր ցանկանում են ազատվել բշտիկներից, հարկավոր է առաջին հերթին կայունացնել աղիների գործունեությունը:   Մաշկը հաճախ վերցնում է իր վրա այն համակարգերի ֆունկցիները, որոնք մաքրում են օրգանիզմը: Հետևապես, եթե կա աղիների գործունեության խանգարում, իսկ աղիները հանդիսանում են օրգանիզմի համար մեկ մաքրող համակարգերը,  ապա մաշկի վրա բշտիկների առկայությունը կլինի անխուսափելի երևույթ:

Բշտիկներից ազատվելու համար առաջին հերթին օգնեք  Ձեր աղիներին: Խմեք առավոտյան մեկ բաժակ աղային լուծույթ: Պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գթալ աղն ավելացնել կես լիտր ջրին: Դա ըմպելուց կես ժամ անց խմել մեկ բաժակ կեֆիր: Աղային լուծույթն իր վրա է վերցնում ստամոքսում գտնվող վնասակար նյութերը, իսկ կեֆիրը չեզոքացնում է աղի մնացորդները ստամոքսում և ավելացնում է օգտակար բակտերիաների քանակը: Տեսանելի արդյունք կլինի միայն մոտ մեկ շաբաթից ՝ամենօրյա օգտագործման դեպքում:

Օրգանիզմը ,ինչպես նաև մաշկը մաքրելու համար կօգնի ՋՈՒՐԸ, հատկապես գոլ ջուրը: Բոլոր մոդելները , որոնք մեզ են նայում էկրաններից խմում են օրական միջինը 2-2,5 լիտր չգազավորված  ջուր:

Եվ հատկապես, եթե դուք որոշել եք ազատվել բշտիկներից , փոխեք Ձեր սննդակարգը: Կոլան, լիմոնադը, չիպսը, արագ պատրաստվող սնունդը, սուրճը մոռացե՛ք, երե որոշել եք ազատվել բշտիկներից: Մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, սոյան, կանաչ թեյը պետք է լինեն Ձեր սեղանի մշտական բաղադրիչները: Դրանք կօգեն Ձեզ և՛բշտիկների դեմ պայքարելու ,և՛ գեղեցիկ կազմվածք ունենալու համար:

Մաշկի բորբոքված վիճակը բարելավող բաղադրատոմսեր

24(4)

1-ից 2 թեյի գդալ չոր եղեսպակը լցնել 1 բաժակ եռացող  ջրի մեջ, թողնել թրմվի 15 րոպե և քամել: Այդ տաք թուրմով անհրաժեշտ է տրորել մաշկի բորբոքված հատվածները:

. Ծակոտկեն ու բորբոքված մաշկի դեպքում  հարեք ձվի սպիտակուցն ու  վրան ավելացնել 1 թեյի գդալ վաղենակի թուրմ: Ստացված խարնուրդը քսեք դեմքի վրա:

25_2

2 ճաշի գդալ երեքնուկի կամ երիցուկի  տրորած չոր տերևներնը լցնել 1լիտր եռացրած ջրի մեջ, ապա կաթսան դնել ջրով լի մեկ այլ կաթսայի վրա և եփել 30-ից 40 րոպե: Դեմքի յուղոտ մաշկի դեպքում օգտակար է այն լվանալ պատրաստված տաքը թուրմով: Այս թուրմն ունի հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook