Saturday, May 4, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ԴԻՄԱԿՆԵՐ ՅՈՒՂՈՏ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

*1 թեյի գդալ վարսակի ալյուրը, 2 թեյի գդալ վուշի ալյուրը եւ 2 թեյի գդալ երիցուկի ծաղիկները խառնեք եւ թրջեք այդ նույն քանակությամբ եռացրած ջրով։ Զանգվածը քսեք տաք վիճակում, վրան դրեք աչքերի եւ քթի համար անցքեր արած մագաղաթե թուղթ եւ դեմքը ծածկեք խավավոր սրբիչով, քթի համար անցք թողնելով։ Դիմակը պահեք 20 րոպե, որից հետո դեմքը լվացեք տաք եւ ցայեք սառը ջով։

20170518_165610

*4 թ/գ կաթնաշոռը, 2 թ/գ մրգի կամ բանջարեղենի հյութ, մի քիչ աղ, լավ խառնել և քսել դեմքին։ 10 րոպե հետո քսել 2-րղ շերտը, իսկ 5 րոպե հետո հանել ու լվացվել գոլ ջրով։ Չորացնել մաշկը և քսել սնուցող, կրեմ :

*1 ձվի սպիտակուց, 1 թ/q մեղր, 1 թ/գ կաթ և 1 թ/գ լիմոնի հյութ։ Լավ խառնելուց հետո ավելացնել 3 ճ/գ վարսակաձավարի ալյուր։ Թողնել ղեմքին 15-20 րոպե և լվացվել գոլ, ապա սառը ջրով։

*5 ճ/գ կանաչ թեյը մանրացնել և ավելացնել 3 ճ/գ մածուն։ Քսել դեմքին և թողնել 15 րոպե, լվացվել գոլ ջրով։

* Միջին չափի խնձորը մանրացնել և խառնել հարած 1 ձվի սպիտակուցի հետ։ Քսել ղեմքին և պարանոցին։ Թողնել 15 րոպե և լվացվել գոլ ջրով։
*Հարած սպիտակացր խառնել մեկ ճաշի գդալ լվացած և մանր կտրտած ավելուկի տերևների հետ։ Դիմակախյուսը քսել դեմքին, 15-20 րոպե հետո լվացվել տաք ջրով։
*1 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև փրփրի, և քիչ-քիչ ավելացնև| 1 թ/q լիմոնի հյութ։ Քսել դեմքին։ Չորանալուց հետո քսել երկրորղ շերտը և թողնել 20 րոպե։ Լվանալ գոլ, ապա սառը ջրով։
*2-3 հատ ելակը տրորելով խառնել 1 ձվի սպիտակուցի հետ, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Քսել դեմքին և պահել 15 րոպե: Ապա լվանալ գոլ ջրով:
1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել երիցուկի չորացրած ծաղիկներ, թողել 20 րոպե, օգտագործել օրը 3 անգամ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook