Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

Եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները

Եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), կարող եք դիմել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով:

Անկախ փորձագետներից կազմված նորաստեղծ այս հանձնաժողովում քննվելու են ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները:

Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն` փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը): Առողջապահության նախարարությունը փակ ծրարը` համաձայն հաստատված ընթացակարգի (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833), տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:

Հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած առաջին դռնփակ նիստում հանձնաժողովի անդամների կողմից նախագահ է ընտրվել Իզաբել Աբգարյանը, քարտուղար` Վիոլետտա Զոփունյանը: Էթիկայի հանձնաժողովի անհատական կազմին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.moh.am/images/legal-1232.pdf:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook