Friday, May 3, 2024
Նորություններ

Եվս 150 թթվածնի խտացուցիչ սարք` ի աջակցություն COVID-19-ի համավարակի դեմ պայքարին

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն` ընդունելու նախարարությանը նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերի նոր խմբաքանակը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք։

Դրանք տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակներում, որը հիմնականում կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ հիվանդության լաբորատոր ախտորոշում և բուժում։ Ծրագրի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն տրամադրել են թվային 3 շարժական ռենտգեն սարք, 3 ուլտրաձայնային ապարատ, որոնք տրամադրվել են են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին՝ օգնելու հարյուրավոր հիվանդների։

Երկրում թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40 հազար ՊՇՌ թեստերի համար: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 313320 պարագա, որոնք անհրաժեշտ են ՊՇՌ թեստավորման համար, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետները և այլն, որոնք համաշխարհային շուկայում բավականին սակավ էին՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկի պայմանները։

«Շնորհակալ ենք շարունակաբար տրամադրվող աջակցության համար, և բարձր ենք գնահատում COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը: Շատ կարևոր է  կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպման  համար յուրաքանչյուր ներդրումը, իսկ այս փուլում առավել քան կարևոր են հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես պատվաստման գործընթացը:»,- ասել է Լենա Նանուշյանը և հույս հայտել, որ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook