Friday, May 3, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններSEO

Ասթմա: Ինչու է ասթման հաճախ սկսվում է մանկական շրջանում

    Ասթման սրացումներով ընթացող թոքերի քրոնիկական հիվանդություն է շնչուղիների ախտահարման հետևյալ բնութագրերով.

1. շնչուղիների օբստրուկցիա` ինքնուրույն կամ բուժման շնորհիվ վերականգնելի (որոշ դեպքերում` ոչ լիարժեք)

2. շնչուղիների բորբոքում

3 .շնչուղիների գերզգայնություն տարբեր ախտանիշների նկատմամբ:

Ասթմայի դեպքում շնչուղիների գերզգայնություն առաջացնող հիմնական մեխանիզմը շնչուղու բորբոքումն է: Բացի այդ` դեր ունեն նաև բրոնխների էպիթելի կառուցվածկային խանգարումները, վեգետատիվ նյարդային համակարգի ինչպես նաև բրոնխների հարթ մկանների ֆունկցիայի փոփոխումները և շնչուղիների օբստրուկցիան:

    Ասթման հաճախ սկսվում է մանկական շրջանում: Մեծամասամբ հիվանդությունը զարգանում է մինչև 8 տարեկանը, այդ թվում` դեպքերի կեսից ավելին մինչև 3 տարեկանը: Մինչ դեռահասություն տղաները 2-3 անգամ հաճախ են հիվանդանում ասթմայով, դեռահասության շրջանում հիվանդությունն ըստ սեռի հավասարվում է, դեռահասության շրջանից աղջիկները ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով:

Մանկական հասակում առաջացած ասթմայի նշանները դեռահասության շրջանում մեղմանալու և անգամ վերանալու հակում ունեն, սակայն ավելի մեծ տարիքում հաճախ ասթման կրկին վերականգնվում է:

Համարվում է, որ նշանների վերացման հավանականությունն ավելի բարձր է, եթե ասթման սկսվել է մանկության համեմատաբար ուշ շրջանում, մեղմ ընթացք է ունեցել և հիվանդության առաջացումն ու սրացումները հիմնականում պայմանավորվել են ինֆեկցիոն գործոնով: Համապատասխանաբար, ավելի ծանր ու կայուն ընթացք է կանխատեսվում, եթե հիվանդությունը սկսվել է վաղ հասակում` մինջև 3 տարեկանը կամ առաջատար է ալերգիկ գործոնը, առավելապես ատոպիկ հիվանդության այլ նշանների  առկայության պայմանում:

Տրիգերներ կամ դրդիչներ

  • Ալերգեններ
  •  Գրգռիչներ
  • Ինֆեկցիա
  • Ֆիզիկական գործոններ
  • Էմոցիոնալ գործոններ
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս
  • Ռեսպիրատոր ալերգոզներ
  • Ոչ ալերգիկ գերզգայնություն դեղորայքի նկատմամբ
  • Էնդոկրին գործոններ:

Կլինիկական դրսևորումներ

Ասթման կլինիկորեն արտահայտվում է սրացումներով, որոնց հաջորդում է ասիմպտոմատիկ շրջանը, երբ հիվանդն իրեն առողջ է զգում և հաճախ օբյեկտիվ քննությամբ որևէ ախտանիշ չի հայտնաբերվում:

Ասbronhi_pri_bronhialnoy_astmeթմայի  դասակարգումն  ըստ  ծանրության

I  Թեթև մեջընդմիջվող ասթմա
II  Կայուն ասթմա
ա.  Թեթև արտահայտված
բ.   Միջին ծանրության
գ.   Ծանր

Բուժում

Ասթմայի վարման առաջին քայլը հիվանդի և հարազատների կրթումն է ասթմատիկ նոպայի դրդիչներից խուսափելու ուղղությամբ: Ինչպես արդեն նշվել է, հնարավոր դրդիչները բազմաթիվ են և հիվանդին դրանից զերծ պահելը հեշտ խնդիր չէ: Հիվանդության յուրաքանչյուր դեպքում խիստ ցանկալի է առավել կարևոր տրիգերների հայտնաբերումը: Տարբեր ալերգենների նշանակությունը փաստելու համար մշակված են մասնագիտական հետազոտումներ (օրինակ` մաշկային և ռադիոալերգոսորբենտ տեստեր, սպեցիֆիկ IgE-ի որոշում և այլն) և բուժական միջոցառումներ (հիպոսենսիբիլիզացիա, իմունոլոգիական պրեպարատների կիրառում և այլն):

Դեղորայքային բուժում

Ասթմայի բուժման երկու կարևոր խնդիրներն են` ասթմատիկ նոպայի վերացումը և սրացումների կանխարգելումը: Ուստի դեղորայքային բուժման հիմքը մեղմացնող և սրացումները վերահսկող (կառավարող) դեղամիջոցների կիրառումն է:

Մեղմացող դեղորայքը նշանակվում է ասթմայի սրացումները վերացնելու նպատակով: Դրանք ուղղված են թեթևացնելու սուր ախտանիշները` կրծքավանդակի արտափքումը, կարճացած շնչառությունը, հազը և սուլող խզզոցները: Այս խմբի հիմնական ներկայացուցիչները կարճատև ազդեցության բրոնխոդիլատատորներն են: Ներկայումս ամենալայն կիրառումն ունի ինհալացիոն ճանապարհով նշանակվող ալբուտերոլը:

Աէրոզոլային բուժումն ապահովող տարբեր միջոցներ կան, և կախված երեխայի տարիքից կամ զուտ տեխնիկական հնարավորություններից` կիրառում են սահմանված դեղաչափով ինհալյատոր, որին ըստ պահանջի հարմարեցվում է նաև աէրոզօլի տարածիչ սարքը:

Բուժման մեջ կարևոր տեղ ունեն շնչառական վարժությունները:

Նյութի աղբյուր՝ aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook