Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխաների համար մարտկոցների գրավիչ ձևն ինքնին նպաստում է կուլ տալու հավանականությունը, հատկապես փոքր երեխաների կողմից

Ամբողջ աշխարհում տարածված է խաղալիքների, էլեկտրոտեխնիկայի և մարտկոցներով աշխատող մեքենաների օգտագործումը։ Երեխաների համար մարտկոցների գրավիչ ձևն ինքնին նպաստում է կուլ տալու հավանականությունը, հատկապես փոքր երեխաների կողմից:

🔻Տարբեր կուլ տված իրեր կարող են հայտնաբերվել ստամոքսում և աղիներում: Որոշ օտար մարմիններ բերում են խցանման կամ թափածակման:

🔻Քիմիապես ակտիվ օտար մարմինները (մարտկոցները) վտանգավոր օտար մարմիններ են, որոնք կարող են առաջացնել ծանր բարդություններ, որոնք կարող են սպառնալ երեխայի կյանքին (այրվածքներ, նեկրոզ, արյունահոսություն, բորբոքում, թափածակում):

❗️Եթե երեխան կուլ է տվել մարտկոց, պետք է շտապ հոսպիտալացվի մասնագիտացված հիվանդանոցում՝ հեռացնելու, բարդությունների ախտորոշման և հետագա բուժման տակտիկան որոշելու համար:

Նյութը՝ Dr. Samvel Martikyan / Սամվել Մարտիկյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook