Friday, May 3, 2024
Նորություններ

Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Հանրապետության հրապարակում մեկնարկեց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ավարտվեց ավանդական ջահերթով երթը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի երթը կրում էր «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար» խորագիրը։

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ՝ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդ։

Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:

Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում 

 

https://youtube.com/shorts/w08B5D78Hq8?feature=share

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook