Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Զարկերակային հիպերտենզիայի առաջացման հիմնական պատճառները

Ներկայումս սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածը զարկերակային հիպերտենզիան է: Այն սրտի իշեմիկ հիվանդության ռիսկային գլխավոր գործոններից է:

👨‍⚕️ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Արմեն Օրդյանը նշում է, որ զարկերակային հիպերտենզիայի բուժման համար, բացի հիպոտենզիվ դեղերից, կարևոր նշանակություն ունի կենսակերպի փոփոխումը:

👉 Զարկերակային հիպերտենզիան այն վիճակն է, երբ զարկերակային ճնշումը 140-90 է: Եթե տվյալ անհատի մոտ ճնշումը չափելիս այն կազմում է 137 և նա ունի ճարպակալում, հակվածությունը զարկերակային հիպերտենզիայի զարգացման մեծ է:

💬 Մասնագետը նշում է մի քանի պատճառ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:
Հիպոդինամիա՝ ֆիզիկական նվազ ակտիվություն, որը 20-50 տոկոսով ավելացնում է զարկերակային հիպերտենզիայի զարգացման հավանականությունը:

☑️ Հաջորդը՝ ճարպակալումն է. յուրաքանչյուր 10 կգ բարձրացնում է զարկերակային ճնշումը 3մլ սնդիկի սյունով:
Ալկոհոլի չարաշահումը մոտ 7մմ սնդիկի սյունով բարձրացնում է ճնշումը, ծխելը նույնպես մեծ ռիսկի գործոն է զարկերակային հիպերտենզիայի զարգացման համար:

☑️ Խոլեստերինի մակարդակը, եթե ընդհանուր խոլեստերինը 5 մ/մոլ լիտր է, ցածր խտության խոլեստերինը՝ ժողովրդի մեջ տարածված՝ վատ խոլեստերինը 3 մ/մոլ լիտր է, սա նույնպես ռիսկի գործոն է: Այդ իսկ պատճառով կենսակերպի փոփոխությունը ունի կարևոր նշանակություն:

❗️ «Առաջին հերթին պետք է սահմանել կերակրի աղը, վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք չարաշահում են աղը նրանց մոտ մեծ է հավանականությունը հիվանդության առաջացման»,- ընդգծում է սրտաբանը` խորհուրդ տալով նաև ֆիզիկական ակտիվություն պահպանել, օրվա մեջ միանավագ առնվազն 30 րոպե քայլել:

🩺 Նշենք, որ սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն էր։ Սիրտը մարդկային օրգանիզմի կարևորագույն կենսական օրգաններից մեկն է, որն առողջացնելու և առողջ պահելու գործում բժիշկներն ու պացիենտները պետք է մեկտեղեն ջանքերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook