Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններտեսանյութեր

«Էրեբունի» ԲԿ հյուրընկալել էր վերջին տարիներին ժամանակից շուտ ծնված փոքրիկներին

«Էրեբունի» ԲԿ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հյուրընկալել է վերջին տարիներին ծնված այն փոքրիկներին, որոնց ծնունդն ու կյանքը ժամանակին մեծ հրաշք էր:
Այստեղ են հավաքվել ոչ թե ժամանակից շուտ ծնված փոքրիկները, այլ նրանք, ովքեր ծնվել են 28 շաբաթական հղիությունից ցածր ժամկետում և ծնվելիս կշռել են ընդհամենը մի քանի հարյուր գրամ:
Ծնվելով խիստ ցածր քաշով՝ այս նորածինները պահանջում են մասնագիտական լուրջ աշխատանք: Նրանցից յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկներն ամիսներով են պայքարել: Ծնողների հետ նրանք «Էրեբունի» ԲԿ ծննդատուն են եկել հանրապետության տարբեր հատվածներից:
Նման միջոցառում կազմակերպելու գաղափարը «Էրեբունի» ԲԿ նորածնային բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանինն է:
Բժիշկների համար ևս պահը հուզիչ է, այսօր տեսնում են իրենց աշխատանքի արյդյունքը՝ ժամանակին 1 կգ-ից փոքր ծնված, խիստ անհաս, կյանքի համար պայքարող, իսկ այսօր՝ ուրախ, առողջ, գեղեցիկ փոքրիկների, որոնք կարողացել են հյուր գալ իրենց առաջին բժիշկներին:

Մինչ ծնողներն ու բժիշկները վերհիշում են, թե ինչ դժվարություններ են հաղթահարել՝ ծննդատնից դուրս է գրվում «Էրեբունի» ԲԿ-ում ամենափոքր քաշով ծնված փոքրիկը: Մարիամը ծնվել է փետրվարի՝ն վաղաժամ ծննդաբերության արդյունքում և կշռում էր ընդհամենը 500 գրամ: 4 ամիս բժիշկները պայքարել են նրա կայնքի և առողջության համար: Մարիամը հիմա 2 կգ-ից ավելի է և բոլորովին առողջ՝ այստեղ հավաքված յուրաքանչյուր բժշկի քրտնաջան աշխատըանքի շնորհիվ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook