Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ է կուսաթաղանթը և ինչո՞ւ է այն պետք կնոջը

Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը «ցավոտ» հարց է: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ:

Ինչևիցե, մարդիկ տարբեր են ու տարբեր են նաև մոտեցումները, սակայն ի՞նչ է կույսաթաղանթը (hիմենի) և ի՞նչ դեր է այն կատարում այս հարցերի շուրջ HayNews.am-ի զրուցել է բժիշկ-գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի հետ:

«Անատոմիկ այն ներկայացնում է լորձաթաղանթի ծալք որը «պատնեշ» է հանդիսանում և բաժանում է արտաքին սեռական օրգանները ներքինից, գտնվում է հեշտոցամութքի հատվածում»,-նշեց բժշկուհին:

Մասնագետի խոսքով՝ հադիպում են կուսաթաղանթի տարբեր ֆորմաներով՝ օղակաձև, կիսալուսնաձև և այլն:

«Մինչ սեռական լիարժեք հասունացման տարիքը, մինչ ձևավորվում է հեշտոցի լորձաթաղանթը և պատրաստ է սեռական կյանքի, կուսաթաղանթը կատարում է նաև պաշտպանիչ դեր արտաքին միջավայրից»,-մանրամասնեց գինեկոլոգը:

Ինչպես Տաթևիկ Ղորուխչյանը մանրամասնեց, հիմենի կառուցվածքում առկա են անոթներ, նյարդային վերջույթներ (թելեր) սակայն իրենց տեղակայումը և քանակը շատ ինդիվիդուալ է, ինչն էլ բացատրում է դեֆլորացիայի ժամանակ շատ տարբեր ցավային դրսևորումների արտահայտությամբ և պատռվելիս արյան քանակի տարբեր քանակությամբ:

«Նորմայում բոլորը կուսաթաղանթ ունենում են, ավելին՝ կուսաթաղանթ առկա է նաև շատ կաթնասունների մոտ»,-ասաց մասնագետն ու հավելեց, որ կուսաթաղանթի բացակայությունը միշտ չէ, որ աղջկա այսպես կոչված «փորձվածության» մասին է խոսում, հանդիպում է նաև բնածին կուսաթաղանթի բացակայություն՝ ապլազիա, կամ մեկ այլ բնածին վիճակ՝ ատրեզիա:

Կուսաթաղանթը, ինչպես հայտնի է, հիմնականում պատռվում է արաջին սեռական հարաբերության ժամանակ, թողնելով միային հիմենի պտուկանման մնացորդներ:

«Կուսաթաղանթը ունի նաև որոշ նշանակություն, որը շատ սպեցիֆիկ է տարբեր ազգերի մոտ, կախված ազգային սովորություններից, մինտալիտետից: Այն կապված է առաջին սեռական հարաբերության, առաջին սեռական փորձի հետ ինչն էլ տալիս է որոշ դեպքերում հոգեբանական ապրումներ»,-շեշտադրեց գինեկոլոգն ու հորդորեց մինչ սեռական կյանքի սկիզբ հասկանալ, զգալ զուգնգերոջ հետ ստեղծված փոխհարաբերություններրը և միայն կուսաթաղանթի բացակայությամբ չդատել կնոջ բարոյական նկարագիրը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook