Tuesday, April 30, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչը կարող է դառնալ երեխաների մոտ շաքարային դիաբետի զարգացման պատճառ

Երեխաների մոտ շաքարային դիաբետի զարգացման պատճառ կարող են դառնալ անառողջ սննդակարգն ու նստակյաց կենսակերպը։ Այս մասին osnmedia.ru-ի հետ զրուցում ասել է մանկաբույժ Մարինա Ցարևան։

Բացի այդ, հաճախ շաքարային դիաբետը զարգանում է COVID-19-ի հետևանքով։ Մասնագետի խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ վիրուսը մեծ ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի բջիջների վրա։

«Հիվանդությունը վտանգավոր է, քանի որ այն ուղեկցվում է զարկերակային ճնշման բարձրացման, քնի ժամանակ շնչառության կանգի, սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի վտանգներով»,- բացատրել է Ցարևան՝ մատնանշելով հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու կարևորությունը։

Բժշկի խոսքով՝ շաքարային դիաբետի զարգացման մասին վկայող ախտանշաններն են ծարավի զգացումը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը և հաճախամիզությունը: Բուժումը ժամանակին չսկսելու դեպքում երեխայի վիճակը կարող է վատթարանալ և նա կարող է անգամ կոմայի մեջ ընկնել։

Նման խնդրից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել վերահսկողության տակ պահել երեխաների սննդակարգն ու հետևել, որպեսզի այն պարունակի միս, բանջարեղեն ու մրգեր։ Բացի այդ, հարկավոր է խուսափել շաքարավազի ու արագ սննդի չարաշահումից։

Նյութը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook