Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչու՞ է երեխան քնից առաջ դառնում կամակոր և հուզական

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան։ 

Շատ հաճախ գիշերային քնի մուտքը լինում է դժվար: Լավագույն դեպքում տևում է 30 րոպե, իսկ վատագույն դեպքում՝ մեկ ժամից ավելի: Դրա պատճառներն, իհարկե, զանազան կարող են լինել, բայց կարևորներից մեկն օրվա ընթացքում կուտակված և չարտահայտած հույզերն են, որոնք փնտրում են դուրս հորդելու տեղ:  Սա ակտուալ է ոչ միայն մեկ տարեկանից բարձր փոքրիկների համար, այլև նորածինների, քանի որ նրանք էլ տարբեր հույզեր են ունենում աղմուկի, արթուն ժամանակի գերազանցման, տարբեր մարդկանց հետ հաղորդակցման առնչությամբ: Տրամաբանորեն երեկոյան ժամերին կարող են անմխիթար լաց լինել:Ստացվում է՝ երեկոյան ժամերը հույզերի պոռթկման տեսանկյունից ամենանպաստավորն են: Դրան կարող է բերել նաև ընտանեկան մտերմիկ վիճակը, երկու ծնողների ներկայությունը, ուշադրության կենտրոնացումը մեկ գործողության վրա: Երեխան կարծես «կառչում է» ծնողներից և ոչ մի կերպ բաց չի թողնում, դրսևորում է ըմբոստություն, լաց, ասում  պատմություններ, խնդրանք-պահանջներ:

Նմանօրինակ իրավիճակներին չբախվելու համար ծնողները պետք է երեխայի որակյալ ժամանցի մեջ ներառեն արտ-թերապիայի նյութեր՝ պաստելներ, ջրաներկ, ջուր, ավազ: Սրանք կօգնեն հույզերը սահուն կերպով սուբլիմացնել: Հարկավոր է պատմել հեքիաթներ՝ հորինված բալիկի առօրյայի շուրջ: Դա կօգնի նույնականանալ կերպարների հետ ու կուտակված հույզերն արտահայտել: Անհրաժեշտ է ունենալ մտերիկ զրույց՝ գրկախառնություններով, շոյանքներով, կինեսթետիկ հպումներով, որի ընթացքում բալիկը «կբացվի» և նախապես «կդատարկի սիրտը»:

 

Աղբյուր՝ Էմմա Արզիևայի ինստագրամյան էջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook