Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Շնչափողաբորբը շնչափողի լորձաթաղանթի բորբոքումն է

Շնչափողաբորբ

Շնչափողաբորբը  շնչափողի լորձաթաղանթի բորբոքումն է: Առավել հաճախ դիտվում է գարնանը և աշնանը: Տարբերում են սուր և քրոնիկական -:Հիվանդությունը, որպես կանոն, առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ և շնչառական այլ սուր հիվանդություններ, կարմրուկ, կապույտ հազ և այլն) դեպքում: Նախատրամադրող գործոններ են օրգանիզմի գերսառեցումը, ինչպես նաև սրտի ու թոքերի հիվանդությունները, երեխաների մոտ` ռախիտը և այլն:

Սուր շնչափողաբորբի հիմնական ախտանշանը

Սուր շնչափողաբորբի հիմնական ախտանշանը հազն է, որը հիվանդին անհանգստացնում է գիշերը և հատկապես` առավոտյան: Այն, որպես կանոն, նոպայաձև է, առաջանում է խորը շնչելիս, ծիծաղելիս, լաց լինելիս, շրջապատի օդի ջերմաստիճանի փոփոխությունից: Հիվանդության սկզբնական շրջանում խորխը դժվար է արտազատվում: Խիստ արտահայտված շնչափողաբորբի դեպքում հազից հետո ի հայտ են գալիս բութ, բկանցքը քերծող ցավեր: Հիվանդի ընդհանուր վիճակը համարյա չի փոխվում` չնայած երբեմն նկատվում են գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում, ջարդվածության զգացում:

Սուր շնչափողաբորբը ապաքինվում է 1-2 շաբաթում: Ժամանակին չբուժելիս կամ բժշկի նշանակած ռեժիմը չպահպանելիս հնարավոր է հիվանդության անցումը քրոնիկականի կամ գործընթացի տարածումը շնչառական ուղիների այլ հատվածներ:
Քրոնիկական շնչափողաբորբն առաջանում է շնչառության օրգաններում արյան կանգի հանգեցնող հիվանդությունների (թոքափքանք, սրտի, երիկամների հիվանդություններ) ժամանակ և հիմնականում արտահայտվում է առավոտյան և երեկոյան սաստկացող հազով: Հիվանդությունը երկարատև է` ժամանակավոր լավացումներով:

Բուսամիջոցներ` շնչափողի լորձաթաղանթի բորբոքման  դեպքում.

Կղմուխի և գարնանածաղկի արմատները, տատրակի տերևները`30-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ:  2 թեյի գդալ բուսահումքի վրա  լցնել  1 բաժակ եռացրած ջուր, եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել կումերով օրվա ընթացքում:

Տուղտի արմատները 40 գ., բիանի արմատը 15 գ., տատրակի տերևները`20 գ., խռնդատի ծաղիկները և  հոռոմ-սամիթի պտուղները 10-ական գրամ, փոշիացնել և խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, պահել 2 ժամ, ապա եփել մի քանի րոպե: Թրմել, քամել, խմել օրվա ընթացքում` մաս-մաս, տաք վիճակում: 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook